08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Արտգործնախարարը շանսոնյեի ասածին ավելացնելու բան չունի

“Շահարկումներ էին եւ քաշքշուկներ, թե ինչ էր ասել Շառլ Ազնավուրը:  Շառլ Ազնավուրը, ինչպես ինքն է ասել, այդպիսի բան չի ասել”,-այսօր տարեկան ամփոփոիչ ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրի` հայտնի  հայտարարությանը մասին հարցին, ասել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը եւ հավելել. “ Այն կոնտեքստը եւ այն ձեւակերպումները, որոնք ինքն էր ասել, այդպիսի բնույթ չէին կրում”:

Արտգործնախարարը նշել է, որ Շառլ Ազնավուրի հայտարարությանը, որում նա հերքեց տարածված տեղեկատվությունը, ավելացնելու որեւէ բան չկա:

Հիշեցնենք, որ  lifewhowbiz.ru կայքի տարածած տեղեկատվության համաձայն, Շառլ Ազնավուրն  ասել էր, որ Հայաստանում տեղի է ունենում ներքին ցեղասպանություն, որի պատասխանատուն կառավարությունն է: Այնուհետ աշխարհահռչակ հայ շանսոնյեն հայտարարել էր, որ ինքը երբեք նման բան չի ասել եւ կարծում է, որ դա թարգմանության սխալ է:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ