08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Վկաները դեռ Մարգար Օհանյանի անունը չեն տալիս /վիդեո/

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց  Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի, գումարտակի հրամանատար Ստեփան Կարախանյանի, ՃՈ աշխատակիցներ Արա Լեւոնյանի եւ Սամվել Մախմուրյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը:

Հիշեցնենք, որ նրանք մեղադրվում են պետությանը խոշոր  չափերի վնաս հասցնելու մեջ, մասնավորապես, ըստ մեղադրանքի, յուրացրել են մեծ քանակությամբ բենզին:

Ինչպես նախորդ նիստին, այսօր էլ  դատարանը լսեց 4 վկայի:

Հարցաքննված 4 վկաներն էլ նշեցին, որ վառելիքը ստացել են Ստեփան Կարախանյանից: Մասնավորապես, ըստ վաշտի հրամանատար Վարդան Նարգիզյանի, ամսական ստացել են 4,5 հազար լիտր բենզին, բայց հաշվետվություններում նշել են 12 կամ 14 հազար լիտր:

2-րդ գումարտակի 2-րդ վաշտի  հրամանատար Արամ Գալստյանը  սպասարկում է Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերը: Այս վկան  նույնպես ասաց, որ Կարախանյանի հանձնարարությամբ ստացել է քիչ, բայց հաշտվետվությունում այլ թիվ է ներկայացրել:

Ըստ վկայի, երբ Կարախանյանից հարցնում էր, թե ինչու է պակաս, պատասխանը ստանում է, որ բենզինի փոխարեն մեքենաների նոր անվադողեր կտան: Սակայն Արամ Գալստյանը այդպես էլ “վերջը չտեսավ”  եւ չզեկուցեց ՃՈ այն ժամանակվա պետ Օհանյանին: “Դե իմ սխալն էր երեւի”,-ասաց նա պետական մեղադրողին:

Ինչպես այս, այնպես էլ նախորդ նիստին մասնակցած վկաներից ոչ մեկը դեռ չի տվել Մարգար Օհանյանի անունը: 20 վկաներից հարցաքննվել են 8-ը: Բոլորը ասացին, որ Օհանյանին պակասորդի մասին չէին տեղեկացնում: Հետաքրքիր է նաեւ, որ վկանները դատարանում հայտարարեցին, որ հիմք ընդունեն նախաքննչական մարմնին տված ցուցմունքները: Ըստ նրանց չգիտեն, որտեղից սկսեն եւ որտեղ ավարտեն: Սակայն հարցերի միջոցով նրանք պարզաբանումներ տվեցին: Բացի դրանից վկաները նախ տեւական ժամանակ` կանգնում էին եւ չէին խոսում:

Դատական հաջորդը նիստը նշանակվեց հունվարի 27-ին:  Հիշեցնենք, որ նիստից հետո Մարգար Օհանյանը հասցրեց շփվել լրագրողների հետ եւ ասել, որ սպասեն նոր բացահայտումների:
http://youtu.be/jnqfERAZRUU

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ