18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Մազի լաքը կօգնի վարորդներին. Երկիր

Ճանապարհներին եւ խաչմերուկներում տեղադրված տեսախցիկները գործածության մեջ դնելուց հետո անցել է մի քանի օր, սակայն մեր վարորդները գտել են ելքը, որ տեսանկարահանող սարքերը չֆիքսեն իրենց մեքենաների պետհամարանիշները:

Այս մասին գրում է “Երկիրը”: Ըստ թերթի, համացանցում հայտնված օգտատերերից մեկը կոչ էր անել, որ իրենց մեքենաների պետհամարանիշների վրա մազի լաք փչեն. “Մազի լաք փչեք համարների վրա, օգնում է, որ կամերաները չկարողանան ֆիքսել”,- գրված էր սոցիալական ցանցում: “Երկրի” թղթակիցը պարզել է, որ մի քանի վարորդներ փորձել են: “Արդեն փորձել ենք ու ֆոտոխցիկով էլ նկարել ենք, համարները չեն ֆիքսվում”: “Մեկ այլ վարորդ էլ թերթի թղթակցի հետ զրույցում, ասել է որ ընդամենը ծառից պոկված մի տերեւ էլ իրեն կօգնի: “Թե ոնց կանեմ, դա էլ ես գիտեմ”,-ասել է հնարամիտ վարորդը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ