26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Քեթրինի Միհրանը նախագահականում. Ժողովուրդ

“Ժողովուրդ”–ի  աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության (ԴԱՀԿ) ղեկավար Միհրան Պողոսյանին (Քեթրինի Միհրան) օրերս կտեղափոխեն ՀՀ նախագահի վերահսկողայկան ծառայության պետի պաշտոնին:

Երեկ ամբողջ օրվա ընթացքում ակտիվորեն լուրեր էին տարածվում, որ Պողոսյանին արդեն իսկ տեղափոխել են նախագահական:

Թերթի հարցին, թե արդյոք Պողոսյանին պաշտոնանկ են արել, ԴԱՀԿ մամուլի ծառայության քարտուղար Ռուբեն Եգանյանը պատասխանեց.”Վերջին ժամանակներս անընդհատ շահարկվում է պարոն Պողոսյանի պաշտոնանկության հարցը: Այդ առիթով ԴԱՀԿ ծառայության ղեկավարն արդեն իսկ խոսել է, եւ ավելացնելու ոչինչ չկա”:

Թերթի լավատեղյակ աղբյուրները, սակայն, փոխանցում են, որ ԴԱՀԿ ծառայության ղեկավարն, այնուամենայնիվ, օրերս պաշտոնանկ կարվի:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ