25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ինքը, կինը, եղբայրը եւ ընկերը. ԲՀԿ-ն ողբերգություն չի՞ ապրում

“Մենք այդ տեղեկատվությունից առանձնապես ողբերգություն չենք սարքել: Մեր տեղեկություններով, կառույցից հեռացել է ընդամենը չորս հոգի` ինքը/նկատի ունի Արարատի փոխքաղաքապետ Կարեն Խաչատրյանին ,-խմբ./, կինը, եղբայրը եւ ընկերը”,-Henaran.am-ին ասել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանը` մեկնաբանելով մամուլում հրապարակված տեղեկությունն այն մասին, որ ԲՀԿ-ից կուսակցականներ են հեռանում:

Մասնավորապես նշվում է, որ Արարատի փոխքաղաքապետ  եւ ԲՀԿ-ի Արարատի կառույցի ղեկավար Կարեն Խաչատրյանի` կուսակցությունից դուրս գալուց հետո Արարատում ԲՀԿ-ից լուրջ արտահոսք է սկսվել, եւ կուսակցությունը լքել են  եւս  չորս հարյուր կուսակցականներ:

“Այդ չորս հարյուր հոգու հեռացման մասին լուրը սուտ է եւ չի համապատասխանում իրականությանը”,-հայտարարել է Խաչիկ Գալստյանը: Henaran.am-ի դիտարկմանը, թե այսուհանդերձ, կուսակցությունից հեռացողներ կան, ինչը չհերքեց նաեւ ԲՀԿ նախագահի խոսնակը, արդյո՞ ք սա նշանակում է, որ տենդենցը հնարավոր է` շարունակվի:

“Նման իրադարձություններից մեծ շոու պետք չէ սարքել: Քանի որ ԲՀԿ-ն կենդանի օրգանիզմ է, յուրաքանչյուր օր էլ այդ կուսակցություն մտնում եւ դուրս են գալիս բազմաթիվ անդամներ”,-ի պատասխան նշել է Խաչիկ Գալստյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ