23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Եվրամիությունը որոշել է միանալ Իրանի դեմ ԱՄՆ-ի սանկցիաներին

Եվրամիության խոշորագույն բանկերը դադարեցրել են սննդամթերքի` Իրան  մատակարարման ֆինանսավորման գործողությունը, հայտնում է “Reuters”-ը: Նրանց խոսքերով` իրանցիներն արդեն վճարման  այլ տարբերակներ են փնտրում` ներառյալ կանխիկ ուղղակի փոխանակումը, սակայն խոշոր մատակարարումների համար այս մեթոդը համապատասխան չէ:

Իրանը տարեկան ներմուծում է գրեթե 4,5 մլն տոննա ցորեն: Հիմնական մատակարարներն են Արգենտինան, Բրազիլիան եւ Ուկրաինան:

Ներկա պահին Իրանի նավահանգիստներում 9 նավ է կանգնած` 420 հազար տոննա ցորեն բեռներով, սակայն վճարման հետ կապված խնդիրների պատճառով չեն կարողանում բեռնաթափվել:

Եվրամիությունը որոշել է միանալ Իրանի դեմ ԱՄՆ-ի սանկցիաներին, որոնք վերաբերում են նավթի արտահանման վրա արգելքին եւ Իրանի Կենտրոնական բանկի հաշիվների սառեցմանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ