08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ֆրանսիայի սահմանադրական դատարանում կբողոքարկվի Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը

Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը բողոքարկվելու է Ֆրանսիայի սահմանադրական դատարանում: Այս մասին հաղորդել է թուրքական TRT Haber հեռուստաընկերությունը:

Սենատում հավաքվել է անհրաժեշտ թվով ձայներ, երկրի սահմանադրությանը օրինագծի համապատասխանությունը ստուգելու համար: Նշվում է, որ անհրաժեշտ 60-ի փոխարեն օրինագծի հակառակորդները հավաքել են 70 սենատորի ստորագրություն:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի խորհրդարանի Վերին պալատը` Սենատը, ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Քվեարկությանը մասնակցել է 213 սենատոր: Օրինագծին կողմ է քվեարկել 127, դեմ` 86 սենատոր:

Օրինագիծը` որպես պատժամիջոց, նախատեսում էր մեկ տարվա ազատազրկում կամ տուգանք` 45 հազար եվրոյի չափով:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ