08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՄԻՊ-ն օրենք չի՞ խախտել. Կարեն Անդրեասյանն ասաց, թե ինչու որոշեց տեղակալներ ունենալ /վիդեո/

Henaran.am-ն արդեն տեղեկացրել էր, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը օրերս իրեն երկու տեղակալներ է նշանակել: Տեղեկացրել էինք նաեւ, որ “Մարդու իրավունքների պաշտպանի մասին” ՀՀ  օրենքով համապատասխան հոդվածն ուժը կորցրած է ճանաչվել: Այս կապակցությամբ այսօր Henaran.am-ը մեկնաբանություն է խնդրել Կարեն Անդրեասյանից:

“Կան լիազորություններ, որոնք նախկինում տրվում էին օրենքով եւ  Սահմանադրության փոփոխություններից հետո այլեւս այդ լիազորությունները կարող է ունենալ միայն ՄԻՊ-ը, բայց կան լիազորություններ, որոնք այսօր տրվում են տեղակալներին, որոնք արված են կանոնադրության փոփոխությամբ, որը հաստատված է արդարադատության նախարարության կողմից:

Հետեւաբար, այն լիազորությունների շրջանակներում, որ ես ստեղծել եմ այդ պաշտոնը եւ նշանակել տեղակալներ, որեւէ հակասություն օրենքի եւ Սահմանադրության հետ չկա”,-Henaran.am-ին ասել է Կարեն Անդրեասյանը:

Մեր դիտարկմանը, թե օմբուդսմենը ունի մեկ գլխավոր խորհրդական, եւս երկու խորհրդականներ եւ մեկ օգնական, ինչով են զբաղվելու նորանշանակ երկու տեղակալները, Կարեն Անդրեասյանը պատասխանել է.

”Մենք ունենք նաեւ երեսուն իրավաբաններ եւ եթե այդ  տրամաբանությամբ նայենք, կարող ենք ասել, թե ինչ են անելու թեկուզ մեկ իրավաբանը կամ օգնականը”: Օմբուդսմենի խոսքով, ՄԻՊ գրասենյակի  աշխատակազմի անդամները տարբեր ոլորտներում զբաղված են նույն գործով` մարդու իրավունքների պաշտպանությամբ: “Կոնկրետ տեղակալները կիսում են ինձ հետ այն գործերի ծավալը, որոնք օրենքով կարող են կիսել”,-ասել է Կարեն Անդրեասյանը:  ՄԻՊ-ի պարզաբանումները տեսանյութով` ավելի ուշ:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ