26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հայկին ազատ արձակեցին` խափանման միջոցը փոխված է

Henaran.am-ն արդեն տեղեկացրել է, որ հնարավոր է այսօր դատարանը փոխի “Հայկական ժամանակ” օրաթերթի լրագրող Հայկ Գեւորգյանի խափանման միջոցը եւ կկիրառվի ստորագրություն` չհեռանալու մասին:

Քիչ առաջ Երեւան Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը որոշեց փոխել Հայկական ժամանակ օրաթերթի թղթակից Հայկ Գեւորգյանի խափանման միջոցը, եւ նրան ազատ արձակել:

ՀՀ Գլխավոր դատախազությունը այս առնչությամբ տարածել է հետեւյալ հաղորդագրությունը.

Դատախազության որոշմամբ փոփոխվել է “Հայկական ժամանակ” օրաթերթի լրագրող Հայկ Գեւորգյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը:

Քննարկելով քրեական գործի նյութերը՝ քրեական գործի նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը պարզել է, որ Հ. Գեւորգյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասով եւ 244-րդ հոդվածով ՝ ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու համար, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է միջին ծանրության վնաս եւ Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրում  թողնելու համար:

23.01.12թ. նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը եւ հայտարարվել հետախուզում, իսկ 03.02.12թ. հայտնաբերվել է եւ տեղափոխվել Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ:

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը փետրվարի 6-ին որոշում է կայացրել փոփոխել Հ. Գեւորգյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը: Նկատի ունենալով, որ Հ. Գեւորգյանը մեղադրվում է ոչ մեծ ծանրության հանցանք կատարելու մեջ, նախկինում դատապարտված չի եղել, ունի մշտական բնակության վայր՝ դատախազի գնահատմամբ նման պայմաններում բացակայում է նրան կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը: Ուստիեւ որոշում է կայացվել նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել ստորագրություն չհեռանալու մասին:

Որոշման պատճենն ուղարկվել է Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի պետին՝ Հ. Գեւորգյանին հանձնելու համար:

Հիշեցնենք, որ այսօր լրացել էր Հայկ Գեւորգյանի կալանավորման 72 ժամը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ