26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Բոլոր արվեստասերների անունից խորին շնորհակալություն Տարոն Մարգարյանին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքապետարանի ենթակայության Ժամանակակից արվեստի թանգարանում ջեռուցման անհատական համակարգ է տեղադրվել՝ բնակելի շենքից առանձին գազատարով: Թանգարանը արդեն երրորդ օրն է, ինչ ջեռուցվում է: Երևանի քաղաքապետի տեղակալ Վանո Վարդանյանն այցելել է թանգարան, անձամբ համոզվելու և զեկուցելու քաղաքապետին, որ հանձնարարությունը պատշաճ կատարված է:

Երևանի ժամանակակից արվեստի թանգարանը Հենրիկ Իգիթյանը հիմնել է 1972 թվականին, որը մինչև Խորհրդային Միության փլուզումը եղել է ԽՍՀՄ տարածքում ժամանակակից արվեստի միակ թանգարանը:

Այսօր, բացի հիմնական ցուցադրությունից, այստեղ կազմակերպվում են նաև ժամանակակից նկարիչների ու քանդակագործների ցուցահանդեսներ: ‘Էս հարստությունը փրկվեց. 20 տարի քայքամնան շեմին էր…

Բոլոր նկարիչների, բոլոր արվեստասերների անունից՝ խորին շնորհակալություն Տարոն Մարգարյանին: Չձգձգեց մեր խնդրի լուծումը, ամիսներ չտեւեց. միանգամից՝ խոսքը բացվեց ու աշխատանքները սկսվեցին:

Դրանք ամիսուկես տևեցին, այնինչ 20 տարի հարցը չէր լուծվում, միայն խոստումներ էինք լսում’,- ասել է թանգարանի կառավարման խորհրդի նախագահ Լևոն Իգիթյանը:

Թանգարանի կառավարման խորհրդի նախագահը վստահեցնում է, որ ջեռուցման համակարգի տեղադրումը հնարավորություն կտա թանգարանում նաև դասընթացներ անցկացնել, հաշվի առնելով, որ արվեստագետներից ու արվեստասերներից բացի այստեղ այցելում են նաև դպրոցականներ:

Henaran.am-ին հաղորդում են քաղաքապետարանի լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ