29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

ՀՀ կառավարությունը կապահովի Սիրիայի հայկական համայնքի անվտանգությունը.վարչապետը հավաստիացրեց

image_11280

Այսօր ՀՅԴ-ական պատգամավոր Վահան Հովհաննիսյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամին կառավարությանը հարց ուղղեց, թե ինչ քայլեր է նախատեսում կառավարությունը` ապահովելու  Սիրիայի հայկական համայնքի անվտանգությունը` պայմանավորված Սիրիայի քաղաքական զարգացումներով:  Հարցին արձագանքեց վարչապետ Տիգրան Սարգսյանը :

“Հարցը գտնվում է մեր ուշադրության կենտրոնում, եւ մենք ամենօրյա ռեժիմով ուշադրության տակ ենք պահում խնդիրը`  աշխատելով թե դիվանագիտական խողովակներով, թե համայնքի հետ,  եւ բնականաբար առաջին հերթին մեզ մտահոգում է հայկական համայնքի անվտանգության խնդիրը”,-ասաց Տիգրան Սարգսյանը: Վարչապետը հավաստիացրեց, որ բոլոր հնարավոր միջոցները կօգտագործվեն, որպեսզի կառավարությունն առավել օգտակար լինի մեր հայրենակիցներին :

“Ես առնվազն բավարարված եմ, որ խնդիրը կառավարության ուշադրության կենտրոնում է` հասկանալով նաեւ մեր սահմանափակ հնարավորությունները”,-նկատեց Վահան Հովհաննիսյանն ու հետաքրքրվեց, թե արդյո՞ք կառավարությունը վերաբնակեցման ծրագրեր է քննարկում: Վարչապետն ասաց, որ խնդիրն ուսումնասիրվում է, եւ համայնքից ստացված ազդակների հիման վրա կառավարությունը համապատասխան քայլեր կիրականացնի: “Խնդիրը շատ բազմազան է, պայմանավորված է ոչ միայն բիզնեսով, այլեւ խնայողությունների պահպանման խնդիրներով եւ այլն: Բնականավար, այս  բոլոր հարցերն ուսումնասիրելով, մենք ուղղորդելու ենք , որպեսզի նախապատվությունը տվի մայր հայրենիքին”,-հայտարարեց վարչապետը:

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ