25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ուկրաինական “սառցե դարաշրջանի” գագաթնակետը սպասվում է շաբաթվա վերջին /վիդեո/

Ուկրաինայում արդեն գրեթե 2 շաբաթ չեն դադարում չտեսնված սառնամանիքները: Երկրի արտակարգ իրավիճակների վարչությունն ավելի վաղ հայտնել էր 135 մահվան դեպքերի մասին, սակայն առողջապահության նախարարությունը հաստատել է դրանցից 112-ը, հայտնում է “Интерфакс”-ը:

Հատկապես անհանգստացնող է Ղրիմի թերակղզու վիճակը, այնտեղ հատուկ հավելյալ տեխնիկա է ուղարկվել: Էվակուացվում են Օդեսայի շրջանի “Ուկրաինական Վենետիկի” կղզիների բնակիչները: Ուժեղ փոթորիկի պատճառով բարձրացել է ծովի ջրի մակարդակը: Ուկրաինայի հարավում դադարեցվել է բեռնատարների երթեւեկությունը:

Իշխանությունները պատրաստվում են ավելի վատ դրության` ուկրաինական “սառցե դարաշրջանի” գագաթնակետը, ըստ օդերեւութաբանների կանխատեսումների, սպասվում է շաբաթվա վերջին:

Ուկրաինական սառնամանիքներն սկսվեցին հունվարի վերջին: Երկրի հազարավոր դպրոցներ փակվել են, առեւտուրը շուկաներում դադարեցված է: Տրանսպորտային երթեւեկությունը դժվարացել է, իսկ որոշ տեղերում ընդհանրապես կանգնեցված է:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ