20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Պուտինը պետք է հրաժարական տա. Գորբաչով

ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը  կարծում է, որ ՌԴ վարչապետ, ինչպես նաեւ նախագահական ընտրությունների թեկնածու  Վլադիմիր Պուտինը պետք է հրաժարական տա:

“Дождь” հեռուստաալիքի եթերում ելույթ ունենալիս նա ասել է, որ Պուտինի օրոք հիմնած պետական կառավարական համակարգն անհրաժեշտ է փոխել` ընգծելով, որ հենց նույն պահանջն էին ներկայացնում վերջերս կայացած`  “Հանուն արդար ընտրությունների” զանգվածային ակցիաների մասնակիցները:

ԽՍՀՄ նախկին նախագահը նաեւ կարծիք է հայտնել, որ գործող ռուսական իշխանությունները կփորձեն “խաղաղեցնել” ապստամբներին` “պտուտակներն ամրացնելու” փոխարեն:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության նախագահական ընտրությունները կկայանան 2012-ի մարտի 4-ին: Առաջին անգամ երկրի ղեկավարը կընտրվի 6 տարի ժամկետով: Կպայքարեն 5 թեկնածուներ` Վլադիմիր Պուտինը` “Единая Россия” կուսակցության կողմից, Սերգեյ Միրոնովը` “Справедливая Россия”-ից, Գենադի Զյուգանովը` “КПРФ”-ից, Վլադիմիր Ժիրինովսկին` “ЛДПР”-ից , ինչպես նաեւ ինքն իր թեկնածությունն առաջադրած, միլիարդատեր Միխայիլ Պրոխորովը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ