29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Տեղեկատվական պատերազմում տանուլ ենք տալիս` մեզ թվում է, թե պատերազմը վերջացել է. Ալ. Մանասյան

image_10674

‘’1992թ. փետրվարի 26-28 Խոջալու բնակավայրում իրադարձություններ ծավալվեցին: Ղարաբաղյան ուժերը հայտնել էին Բաքվին, որ պետք է ազատագրեն Խոջալուն, ցույց է տրվել այն միջանցքը, որով պիտի դուրս գար խաղաղ բնակչությունը:

Սակայն պաշտոնական Բաքուն չհանեց ժողովրդին, եւ երբ վերջին պահին ժողովուրդը դուրս է եկել Աղդամի մոտ, դիմահար կրակով սպանվել են’’,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը` խոսելով Խոջալուի դեպքերի եւ այդտեղ հայ հասարակության ներգրավվածության մասին:

Քաղաքագետի խոսքով` հայ հասարակությունը տանուլ է տալիս տեղեկատվական պատերազմում, քանի որ մեզ բոլորիս թվում է թե պատերազմը վերջացել է: Քաղաքագետի կարծիքով` հասարակությունն իրականում մոլորված է, քանի որ քաղաքական կուսակցությունները շատ են կուսակցականացրել այս խնդիրը, եւ մարդիկ չգիտեն` որ դիրքորոշումն է ճիշտը:

‘’Ադրբեջանը քարոզչական հզոր մեքենա է ստեղծել եւ գործի է դնում այն` ամբողջ աշխարհով մեկ իր սուտն առաջ տանելու համար: Տեղեկատվական պատերազմում կեղծիքը կարող է հաղթել ջանքերի շնորհիվ, իսկ մենք սպասում ենք, որ մեր ճշմարտությունը կհաղթի:

Եթե մենք չհակազդենք քարոզչական  պատերազմում, ապա Պակիստանից ու Մեքսիկայից հետո այլ երկրներ էլ կարող են ճանաչել Խոջալուի դեպքերը, ինչն էլ իր հերթին կդժվարացնի ԼՂՀ ճանաչումը’’,- համոզմունք հայտնեց Ալեքսանդր Մանասյանը` հավելելով, որ Հայաստանը պետք է դատի տա Ադրբեջանին ապատեղեկատվության համար, հաղթի նրան համացանցում, գործի դնի քարոզչական եւ լրագրողական բոլոր հնարքները:

Ասուլիսի մյուս բանախոսի` Աշոտ Բլեյանի կարծիքով, մինչեւ 1994թ-ը` պատերազմի տարիներին հասարակության յուրաքանչյուր անդամ կամ խումբ գիտեր իր անելիքը: Կար աննախադեպ համախմբվածություն, որն էլ հաջողություն բերեց մեզ ազատագրական պատերազմում: Սակայն խաղաղ ժամանակաշրջանում, “հասարակությունը ասես օտարված է նման խնդիրներից եւ անելիք չունի:

-Արցախի ինքնապաշտպանությունը համարվեց ազգային գործ, խաղաղ ժամանակահատվածը էլ չհամարվեց ազգային գործ, եւ քաղաքացին օտարվեց: Սակայն փաստ է Արցախի ինքնորոշումը, որը առաջադրում է նոր կյանք, նոր անելիքներ: Մենք բոլորս անելիքներ ունենք այս առումով: Պետք է նոր մեթոդներ մշակենք` ինչպես Ադրբեջանին ընդունել տանք Արցախի ինքնորոշումը’’,- ասաց Բլեյանը` հավելելով, որ դա չի կարող միայն հասարակության անելիքը դառնալ, դրան պետք է մեծապես նպաստի պետական ապարատը:

Նոր մեթոդներից մեկն ըստ Բլեյանի`  կարող է լինել Ադրբեջանի հետ հարաբերություններ հաստատելը` հիմնվելով փաստերի, հարգանքի, այլ ոչ` անեծքի եւ թշնամության վրա, քանի որ հետպատերազմյան այս ամբողջ ժամանակահատվածը ցույց տվեց, որ եղած մեթոդները սպառվել են եւ չեն օգնում` հասնելու նպատակին:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ