23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

“Հականախագահական” ցանկում Պուտինը` վերջին, իսկ Ժիրինովսկին առաջին տեղերում են

Ռուսաստանի Հասարակական կարծիքի ուսումնասիրությունների կենտրոնի կանխատեսումների համաձայն` Ռուսաստանի Դաշնության նախագահական ընտրությունները կկայանան մեկ փուլով, իսկ հաղթանակ կգրանցի Վլադիմիր Պուտինը` ձայների 58,6 տոկոսով, տեղեկացնում է Օմսկի մարզի տնտեսական-տեղեկատվական ալիքը:

Կենտրոնի տվյալներով` Պուտինի ընտրական վարկանիշը գնալով աճում է, փետրվարի կեսերին այն հասել է արդեն 55 տոկոսի: Հարկ է նշել, որ “հակավարկանիշում” Պուտինն զբաղեցնում է վերջին տեղը: “Հականախագահական” ցանկը` 51 տոկոս ցուցանիշով, գլխավորում է Վլադիմիր Ժիրինովսկին:

Ըստ կենտրոնի ձայների վերջնական բաշխումը հետեւյալ տեսքը կունենա. 58,6 տոկոս` Վլադիմիր Պուտին, 14,8 տոկոս` Գենադի Զյուգանով, 9,4 տոկոս` Վլադիմիր Ժիրինովսկի, 8,7 տոկոս` Միխայիլ Պրոխորով, 7,7 տոկոս` Սերգեյ Միրոնով: Քվեաթերթիկների 0,8 տոկոսն անվավեր կհամարվի:

Եթե ընտրությունների արդյունքները համապատասխանեն կենտրոնի կանխատեսումներին, ապա 2-րդ փուլ չի լինի: Հարկ է նշել, որ  ռուս ժողովուրդը  հայտնի է իր անկանխատեսելիությամբ, սակայն կենտրոնի տվյալները ամենահավաստին են համարվում եւ կայուն կերպով հաստատվում են վերջին 10 տարիների ընթացքում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ