24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Միջազգային ռազմական հավաք-մրցույթում հայ պատանիները զբաղեցրել են 2-րդ եւ 3-րդ տեղերը

ՌԴ Պերմ քաղաքում փետրվարի 11-22-ը անցկացվել է ‘Երիտասարդ հայրենասերների հավաք-մրցույթ, որին մասնակցել են նաեւ ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաները:

Միջոցառումը, որի կազմակերպիչը ՌԴ ՆԳ նախարարությունն է, անցկացվում է ՌԴ նախագահի  ‘Երիտասարդության հայրենասիրական դաստիարակության’  ծրագրի շրջանակներում: Հավաքներին մասնակցել են ՌԴ-ի, Ուկրաինայի, Ղազախստանի, Բելառուսի, Տաջիկստանի եւ Հայաստանի ներքին գործերի, զինվորական, ռազմահայրենասիրական ակումբների, կադետական կրթական եւ ուսումնական հաստատությունների 34 խմբեր:

Մրցույթն անցկացվել է մի քանի փուլերով եւ ներառել` ռազմական եւ մասնագիտական տարբեր բնագավառներ: Մ. Մելքոնյանի անվան վարժարանի սաները հաջողությամբ հանձնել են կրակային, գրոհային, ընդհանուր արգելագոտու հաղթահարման, ինչպես նաեւ ռազմական տեղագրության, կրակային, հակահրդեհային պաշտպանության, դանակի նետման ստուգարքները եւ զբաղեցրել են 2-րդ տեղը: Վարժարանի սաները 2011թ. նույնպես մասնակցել են այս մրցույթին` զբաղեցնելով 3-րդ տեղը:

 Բացի վերոնշյալ ստուգարքներից` հավաքների ընթացքում անցկացվել են նաեւ մրցումներ ‘Օրվա հերոս’  եւ ‘Լավագույնները մարզումների ժամանակ’  անվանակարգերում, որոնց ժամանակ հայ պատանիները զբաղեցրել են 1-ին տեղը: Ոչ պակաս կարեւոր է եղել նաեւ ‘Այցեքարտ’  անունով մրցույթ-ցուցադրությունը, որի ընթացքում մեր տղաները ներկայացրել են Հայաստանի Հանրապետությունը, Երեւան քաղաքը, ՀՀ Զինված ուժերի եւ ռազմամարզական վարժարանի պատմությունը, պարային եւ մշակութային ցուցադրություններ:

Հյուրընկալող կողմն, իր հերթին, ամեն ինչ արել է մասնակիցների առօրյան ուսանելի եւ բազմազան դարձնելու համար: Կազմակերպվել են հատուկ նշանակության ստորաբաժանումների ցուցադրություններ, ներկայացվել են սպառազինության եւ հատուկ սարքերի նոր նմուշներ, կազմակերպվել են հանդիպումներ Մեծ հայրենականի վետերանների, զինվորական բարձրաստիճան սպաների ու մշակութային գործիչների հետ: Զուգահեռաբար, մասնակիցները հնարավորություն են ունեցել մասնակցելու մարտավարամասնագիտական, ռազմավարական, փորձագիտական եւ այլ դասընթացների:

Henaran.am-ին հաղորդում են ՊՆ լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ