26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մահացած զինվորի հարազատները պահանջում են պատասխանատվության ենթարկել զորամասի հրամանատարին

 Անցած տարվա դեկտեմբերի 30-ին  ջրծաղիկից մահացած  ժամկետային զինծառայող Հայկ Խաչատրյանի նկատմամբ ցուցաբերած անտարբեր վերաբերմունքի համար ձերբակալվել է Հայաստանի ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալի նյարդաբանական բաժանմունքի պետ Մինաս Մկրտչյանը:

Սակայն մեր տեղեկություններով, զինծառայողի հարազատները պնդում են, որ միայն բաժանմունքի պետը չի մեղավոր:

Նրանք պահանջում են, որ պատասխանատվության ենթարկվեն նաեւ զորամասի հրամանատարն ու զորամասի բուժմասի ծառայողները: ՀՀ ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում ասաց, որ նոր ձերբակալվածներ չկան, գործը դեռ նախաքննության փուլում է:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ