20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Արամ Աբրահամյան` մարտի 1-ը այլեւս չի լինելու. Առավոտ

“Առավոտ” օրաթերթը իր խմբագրականում անդրադարձել է Մարտի 1-ին: “Այսօր մարտի 1-ն է, որը այլ` սովորական պարագաներում դիտվում է որպես գարնան աոաջին օր, սակայն մեր` հայաստանցիներիս ընկալմամբ շարունակում է մնալ որպես մեր նորագույն պատմության սեւ էջ: Պատճառն, իհարկե, մարդկային 10 զոհերն են` հանգամանք, որը ոչ մի նորմալ մարդ չի մոռանա, եթե նույնիսկ իշխանությունը, ընդդիմությունը, Եվրոպայի խորհուրդը կամ ՄԱԿ-ը միաձայն պնդեն, թե այդ էջը շրջված է:

Ցուցարարների եւ ուժայինների բախումներ տեղի են ունենում գրեթե բոլոր երկրներում /լինում են նաեւ զոհեր/, բայց զարգացած պետություններում, երբ իրավիճակը հանդարտվում է, կատարվում է քննություն, որի արդյունքում պարզվում է, թե որ քաղաքացին ինչի հետեւանքով է սպանվել, իրավաչա՞փ էին ուժայինների գործողությունները, թե՞ ոչ: Ոչ մի լրագրող, հրապարակախոս կամ քաղաքական գործիչ իրավասու չէ տալ այդ հարցի վերջնական պատասխանը՝ դա դատարանի խնդիրն է: Բայց մեզ մոտ նման դատավարություններ չեն եղել:

Փոխարենը եղել են այլ դատավարություններ, որոնց արդյունքում պատժվել են, այսպես ասած, “անկարգությունների սադրիչները””,-գրում է գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը ու նկատում, որ դարձյալ “ նախընտրական վիճակում մթնոլորտն էապես տարբեր է, եւ դա բոլոր քաղաքական ուժերի շնորհքն է”: “Չեմ ուզում չափից դուրս լավատես լինել, բայց կարծում եմ, որ 2012-13 թվականներին “մարտի 1” չի լինելու”,-գրում է Աբրահամյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ