25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Վարդանի շքեղ “Ալեքսանդրապոլն” ու 6500 անօթևան ընտանիքների խղճուկ վիճակը

Թերթն անդրադարձել է Գյումրիին` ներկայացնելով գյումրեցիների բնակարանային խնդիրները քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հյուրանոցային բիզնեսի “համատեքստում”: Գյումրեցիներին զայրացրել ու վրդովեցրել է նախորդ տարեվերջին Գյումրիի կենտրոնական հրապարակից քիչ հեռու բացված “Ալեքսանդրապոլ” հյուրանոցային համալիրը, որը պատկանում է քաղաքապետ Վարդան Ղուկասյանին:

“Գյումրեցիները խեթ-խեթ են նայում հյուրանոցին, միմյանց պատմում, թե ինչ շքեղ պայմաններ են այնտեղ, թե գները Դուբայի հյուրանոցների գներին են հասնում: Աղքատության բարձր ցուցանիշ ունեցող Գյումրիի համար սա թերևս անթույլատրելի ճոխություն է: Գուցե այդ է պատճառը, որ մարդիկ չեն հարմարվում քաղաքապետի ճոխ օբյեկտի գոյության հետ: Հյուրանոցից ոչ հեռու կիսաքանդ հանրակացարան կա, որի բնակչությունն ապրում է ծայրահեղ աղքատ պայմաններում: Քաղաքի տարբեր թաղամասերում տնակային ավաններ կան, որոնցում ցուրտ ու խոնավ պայմաններում երեխաներ են մեծանում”,-գրում է թերթը եւ ներկայացնում հանրապետության երկրորդ քաղաքի գերխնդիրը.

ընդհանուր առմամբ այստեղ անօթևան է շուրջ 6500 ընտանիք: Շիրակի մարզը հանրապետության ամենաաղքատ մարզն է: Պաշտոնական տվյալներով` այստեղ աղքատ է բնակչության 47%-ը, ծայրահեղ աղքատ` 5%-ը: Եվ այս ֆոնի վրա Գյումրիի քաղաքապետի շքեղ “Ալեքսանդրապոլը”, որի սենյակների մեկ օրվա գինը սկսվում է 50 հազարից և հասնում մինչև 150 հազարի, մեղմ ասած, այնքան էլ նորմալ չի դիտվում:

Թերթի թղթակցի հետ զրույցում գյումրեցիներն իրենց դժգոհությունը հայտնեցին քաղաքապետի հյուրանոցի վերաբերյալ: Նրանց խոսքով, նման օբյեկտի փոխարեն քաղաքապետը կարող էր մի քանի տասնյակ աղքատ ընտանիքների բնակարանային հարցերը լուծել: “Դրա ժամանա՞կն էր: Ինքը պիտի մարդկանց մասին մտածի, տուն կառուցի, մարդկանց տեղավորի: Մենք քաղաքապետ չունենք, ղեկավար չունենք: Շուն, գել, իրա բնակիչներն ենք, մի օր, մի վայրկյան թող գա ու տեսնի, թե ոնց ենք ապրում: Իմ, քո, մյուսների փողերով ա սարքում նման օբյեկտներ, մեզ էլ սպանեց-թողեց”,- ասում են գյումրեցիները:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ