20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ճոյտին պարտադրում են, չեն խնդրում. Առավոտ

“Առավոտ”-ի հետ զրույցում ԱԺ նախկին պատագամավոր  Հակոբ Հակոբյանը (Էջմիածին) ասաց, որ առաջադրվելու է ժողովուրդի պարտադրանքով: “Ժողովուրդը պարտադրեց: Ասացին` Հակոբյան, մենք պետք է մանդատ ունենանք. դրա համար ոչ թե խնդրում ենք, այլ պարտադրում ենք”,-ասել է Հակոբյանը:

Վերջինս առաջադրվելու է թիվ 19 ընտրատարածքում, որն ընդգրկում է Էջմիածին քաղաքը եւ հարակից գյուղերը: Թերթը հիշեցնում է, որ Հակոբյանն արդեն երկու անգամ այս ընտրատարածքից ընտրվել է մեծամասնական կարգով:

Նախորդ ընտրություններում Հակոբյանին ԸԸՀ-ն չգրանցեց` պատճառաբանելով, որ կեղծ ստորագրություններ են ներկայացվել: Հակոբյանի մրցակիցը գեներալ Սեյրան Սարոյանն էր, ով էլ ընտրվեց: Հետաքրքիր է, որ Հակոբ Հակոբյանն այդ ժամանակ ՀՀԿ անդամ էր, մինչդեռ ՀՀԿ-ն պաշտոնապես սատարեց հենց Սեյրան Սարոյանին:

Երեկ Զվարթնոց համայնքում, որտեղ բնակվում է Հակոբյանը, հանդիպում է եղել բնակիչների հետ: Հանդիպումը` հանրության տրամադրությունները ճշտելու նպատակ է ունեցել:”400-ի փոխարեն 600 մարդ էր եկել, տեղ էլ չկար, մի կերպ էին տեղավորվել: Բայց, մարդիկ լավ էին տրամադրված, ուզում էին, որ ես առաջադրվեմ”,-թերթին ասել է Հակոբյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ