20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Արգամիչի ընտրատարածքը Սերգեյիչին. Իրատես de facto

Ըստ “Իրատես de facto”-ի հավաստի աղբյուրների՝ թիվ 17  ընտրատարածքում “վերեւները”քննարկում են նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի թեկնածության հարցը: Թերթը հիշեցնում է, որ այստեղից պատգամավոր է ընտրվել ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ նախընտրական շտաբի  պետ Հովիկ Աբրահամյանը:

Ըստ թերթի, վերջինիս եղբայր`  Ջոնիկ Աբրահամյանի  շրջապատը խիստ շահագրգիռ (բոլոր առումներով) հետեւում է ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանի դատավարության ընթացքին, անում է ամեն ինչ, որ Ալիկ Սարգսյանն այդ “թնջուկից” չոր դուրս չգա:
“Բոլոր դեպքերում, Ալիկ Սարգսյանի շանսերը փորձագետները շատ բարձր են գնահատում, եթե ոչ, ապա կլինի մեկ այլ թեկնածություն, բայց ոչ Ջոնիկի”,-գրում է “Իրատես de facto”-ն:

Ավելի վաղ Henarana.am-ը տեղեկացրել էր, որ Աբրահամյան եղբայրները չեն առաջադրվելու մեծամասնական ընտրակարգով:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ