19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Որոնման արդյունքները՝: բանակ

Վաշինգտոնը պատրաստ է նպաստել Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցություններին՝ հասնելու տևական ու ամուր խաղաղության. Պետդեպ

Վաշինգտոնը պատրաստ է նպաստել Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցություններին՝ հասնելու տևական ու ամուր խաղաղության, որտեղ հարգվում են բոլորի իրավունքները։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը։ «Մենք տեսել ենք, որ այլ երկրներ ևս առաջարկում են նպաստել այդ բանակցություններին: Մենք կարևոր ենք համարում երկու երկրների «տետատետ» բանակցությունը երկարաժամկետ համաձայնության հասնելու համար», […]

Գերմանիան հայտարարում է Էրդողանի հետ «դժվար» բանակցությունների մասին և հազարավոր քրդերի ցույց է նախապատրաստում

Այսօր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գերմանիա կժամանի և այստեղ կմնա, ըստ երևույթին, մինչև նոյեմբերի 18-ը։ Բանակցությունները խոստանում են բարդ լինել. Բեռլինի և Անկարայի հարաբերություններում մթնոլորտը սառցե է։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտությունն է և, առաջին հերթին, Իսրայելի և ԱՄՆ-ում, ԵՄ-ում, Գերմանիայում և շատ այլ արևմտյան երկրներում ահաբեկչական ճանաչված ՀԱՄԱՍ շարժման գնահատականների տարբերություններն են, հայտնում է […]

Հրատապ. Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը գոյաբանական սպառնալիքի տակ է

Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը, հավանաբար, 16-դարյա պատմության ընթացքում ամենամեծ գոյաբանական սպառնալիքի տակ է՝ նշված է Պատրիարքարանի հրատապ հաղորդագրության մեջ: «Այս գոյաբանական-տարածքային սպառնալիքն ամբողջությամբ տարածվում է Երուսաղեմի բոլոր քրիստոնյա համայնքների վրա»,- նշել են Պատրիարքարանից՝ անդրադառնալով «Կովերի պարտեզում» ստեղծված իրավիճակին: Ըստ հաղորդագրության՝ Հայոց պատրիարքարանը չեղարկել էր «Կովերի պարտեզին» առնչվող պայմանագիրը: «Չեղարկմանն օրինական արձագանք տալու փոխարեն՝ կառուցապատողներն ամբողջությամբ անտեսել […]

Հինգ ամիս ապօրինի կալանքի տակ է պահվում Արցախի պաշտպանության բանակի գնդապետ Նորայր Ասլանյանը

Արցախի պաշտպանության բանակի պահեստազորի գնդապետ, Մարտական խաչ առաջին և երկրորդ աստիճանի շքանշանների արժանացած Նորայր Ասլանյանը շուրջ հինգ ամիս է պահվում է ապօրինի կալանքի տակ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում։ Այս մասին ահազանգում է գնդապետ Նորայր Ասլանյանի պաշտպանական թիմը։ «Հրազենի և ռազմամթերքի ենթադրյալ ապօրինի շրջանառության գործով մեղադրվող գնդապետ Ասլանյանին կալանավորելու որոշումը կայացրել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ […]

«Բեզատչոտնիկների» բանակն ընդլայնվում է

Պահպանողական կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը. ««Երևան սիթի»-ն պատասխանատու չէ` բեզատչոտնիկ է: Ուրեմն, մարդիկ «Երևան սիթի»-ից առևտուր են անում և դուրս գալիս: Ինչ-որ բան են մոռանում գնել և որոշ ժամանակ անց նախկինում գնած ապրանքներով տոպրակները ձեռքներին հետ են վերադառնում: «Երևան սիթի»-ի աշխատակիցները վերջիններիս արգելում են տոպրակներով խանութ մտնել և նրանց հորդորում են տոպրակները թողնել […]

Միայն բանակով երբևէ որևէ երկիր չի կարողացել ու չի կարողանալու ապահովել անվտանգություն. Վարչապետ

Պետությունը պետություն է այնքանով, թե ինչքան մարդ է այնտեղ ապրում, ինչքան մարդ է այնտեղ ծնվում, ինչքան մարդ է այդ երկրի հետ կապում իր ու իր երեխաների ապագան, այս մասին ԱԺ-ում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ուրախությամբ պիտի արձանագրեմ, որ առնվազն 2023 թվականի հունվար-օգոստոսին մենք ունենք վերջին 5 տարիների համար ծնելիության ամենաբարձր ցուցանիշը, ինչը շատ կարևոր ազդակ […]

Մոսկվան պատրաստ է բանակցություններ կազմակերպել Բաքվի և Երևանի միջև. Պուտին

Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Նա նշել է, որ Մոսկվան պատրաստ է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ կազմակերպել ցանկացած ձևաչափով:

Արցախի նախագահների կալանավորումն ապօրինի է, նպատակը նաև հոգեբանական առավելություններ ձեռք բերելն է

Ադրբեջանի կողմից Արցախի երեք նախագահների կալանավորումը քաղաքական ենթատեքստ ունի. ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը։ «Հանցագործության բացահայտման իրավական մեխանիզմներն Ադրբեջանի կողմից օգտագործվել են ուժի ցուցադրության նպատակով», – նշել է Սահակյանը։ Ըստ նրա` Ադրբեջանի պատժիչ գործողությունների նպատակը նաև հոգեբանական առավելություններ ձեռք բերելն է ու երկարաժամկետ էֆեկտներից օգտվելը։ «Չճանաչված պետության մեջ […]

Հոգեբանական և այլ խնդիրները ևս պետք է այդ փոխհատուցման մեջ հաշվի առնեն․ «Փաստ»

Արցախից բռնի տեղահանված և Հայաստան տեղափոխված մարդկանց թիվը կազմում է 100 հազար 520: Կառավարությունը հայտարարել է, որ նրանց կտրամադրվի միանվագ 100 հազար դրամ, ինչպես նաև 6 ամիս յուրաքանչյուր անձի կհատկացվի 40 հազար դրամ բնակարանի վարձակալության և 10 հազար դրամ կոմունալ ծախսերի համար: Արդյո՞ք պետության կողմից տրամադրվող ֆինանսական աջակցությունը բավարար է մեր հայրենակիցների բազմաթիվ խնդիրներին լուծում […]

Բորելը Բրյուսելում Փաշինյանի և Ալիևի բանակցությունների հույս ունի

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հույս է հայտնել, որ Բրյուսելում հնարավոր կլինի բանակցություններ կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև։ «Հուսով եմ, որ Բրյուսելում հնարավոր կլինի հանդիպումներ կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Սա անհրաժեշտ է, որպեսզի հակամարտությունը չընդլայնվի։ Բացի այդ, Հայաստանում անհրաժեշտ է հասնել քաղաքական կայունացման», – Գրանադայում լրագրողներին ասել է Բորելը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ