18 Հունիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Որոնման արդյունքները՝: կուտակումներ

Բաղդասարովի ինքնաթիռները կրկին չեն թռչում. “Արմավիա”-ն մեղադրում է “Զվարթնոց”-ին

“Արմավիա”-ի ինքնաթիռները “Զվարթնոց” օդանավակայանից կրկին չեն թռչում: Պատճառը նույնն է` “Զվարթնոց”-ը /“Արմենիա” միջազգային օդանավակայաններ ՓԲԸ/  կրկին դադարեցրել է “Արմավիա” միջազգային ուղեւորափոխադրող ընկերության չվերթների սպասարկումը` պարտքերի պատճառով: “Արմենիա” միջազգային օդանավակայաններ ՓԲԸ  հանրային կապերի պատասխանատու Գեւորգ Աբրահամյանը Henaran.am-ին  փոխանցեց, որ պայմանագրում նշված պարտքերի սահմանաչափն “Արմավիա”-ի կողմից մոտ մեկ միլիոն դոլարով գերազանցվել է. “Չվերթների սպասարկումը կվերականգնվի միայն այն ժամանակ, […]

ՄԻՊ-ը ամփոփում է ՏԻՄ ընտրությունները

Սեպտեմբերի 23-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ Պաշտպանի արագ արձագանքման 116 թեժ գիծը, ինչպես նաև մարզային գրասենյակները աշխատել են շուրջօրյա։ Ընտրախախտումների վերաբերյալ Պաշտպանի երևանյան և մարզային գրասենյակները ստացել են 38 ահազանգ, իրականացվել է 10 արագ արձագանքում, մնացած դեպքերում տրվել է բանավոր խորհրդատվություն։ Գեղարքունիքի մարզ՝  34ահազանգ,  9արագարձագանքում: Տավուշի մարզ՝  1 ահազանգ, 1 արագարձագանքում: Վայոց Ձոր […]

“Արմավիա”-ի չվերթները այսօր կայացել են

“Արմավիա” միջազգային ուղեւորափոխադրող ընկերության չվերթները “Զվարթնոց” /“Արմենիա” միջազգային օդանավակայաններ ՓԲԸ/ օդանավակայանից  այսօր կայացել են եւ որեւէ խնդիր չի ծագել: Այս մասին Henaran.am-ին փոխանցեց “Արմավիա”-ի մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 20-ին “Զվարթնոցը”   պարտքերի կուտակումների եւ պայմանագրով  նախատեսված սահմանաչափի զգալի գերազանցման պատճառով անորոշ ժամանակով դադարեցրել էր “Արմավիա” միաջազգային ավիաընկերության չվերթների սպասարկումը: “Արմավիա”-ից հայտարարել էին, որ գումարը փոխանցվել է, […]

Ինչո՞ւ բոլորի մոտ տանը լավ է, մեզ մոտ` վատ. Միխայիլ Բաղդասարով

“Արմավիա” միջազգային ավիաընկերության սեփականատեր, գործարար Միխայիլ Բաղդասարովը հավաստիացնում է, որ ընկերությունը  սեպտեմբերի 24-ին` երկուշաբթի օրը “Զվարթնոց”-ին կվճարի անհրաժեշտ գումարը եւ կուտակած պարտքը կհասցնի պայմանագրով սահմանված չափին: Henaran.am-ի հետ զրույցում Միխայիլ Բաղդասարովը նշեց, որ “Զվարթնոց”-ը /“Արմենիա” միջազգային օդանավակայաններ  ՓԲԸ/   պատճառ է փնտրում “Արմավիա”-ի թռիչքների սպասարկումը դադարեցնելու համար: Նրա խոսքով, կուրիոզային իրավիճակ ստեղծվեց, երբ մեռելոցի եւ […]

Աշոտ Մանուչարյանը խնդրում է իշխանություններին ` այդ հարցին լուրջ վերաբերել

՛՛Մենք զարմանալի ժողովուրդ ենք և անկախությունն էլ ձեռք բերեցինք զարմանալի ձևով: Նախ դարձանք ազատ, ապա և անկախ՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ղարաբաղ Կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը: Ըստ նրա՝ քսանմեկ տարի առաջ մենք կարծես ապրում էինք Մարս մոլորակում, բոլորը պայքարելու ցանկությամբ էին լցված: Մարդիկ համատարած լալիս էին, բայց դա ուրախության արտասուք էր: Ժողովուրդը հպարտանում էր իր […]

“Զվարթնոց” -ը “Արմավիային” մինչեւ երկուշաբթի ժամանակ տվեց

Թեպետ “Արմավիա” ավիաընկերությունը սեպտեմբերի 20-ին չկատարեց վճարում եւ չնվազեցրեց կուտակած պարտքը, “Արմենիա Միջազգային Օդանավակայաններ” ՓԲԸ-ն ուղեւորների շահից ելնելով, ինչպես նաեւ, հաշվի առնելով, Հայաստանի Հանրապետության անկախության առաջիկա տոնակատարությունները, որոշեց ժամը 18:00-ից վերականգնել Արմավիայի չվերթերի սպասարկումը: Ինչպես Henaran.am-ին հայտնում են “Արմենիա Միջազգային Օդանավակայաններ” ՓԲԸ -ից, չվերթերի սպասարկումը կդադարեցվի սեպտեմբերի 24-ին, երկուշաբթի օրը, եթե մինչ այդ չլինեն վճարման եւ պարտքի նվազեցման […]

“Արմավիա”-“Զվարթնոց” պարտքուպահանջի խնդիրը. չվերթները կրկին դադարեցվել են

“Զվարթնոց” օդանավակայանը /“Արմենիա” միջազգային օդանավակայաններ  ՓԲԸ/  պարտքերի կուտակումների եւ պայմանագրով  նախատեսված սահմանաչափի զգալի գերազանցման պատճառով անորոշ ժամանակով դադարեցրել է “Արմավիա” միաջազգային ավիաընկերության չվերթների սպասարկումը: Այս մասին Henaran.am-ին ասել է  “Արմենիա” միջազգային օդանավակայաններ ՓԲԸ  հանրային կապերի պատասխանատու Գեւորգ Աբրահամյանը “Երկու ընկերությունների միջեւ մարտի 15-ին կնքված պայմանագրով նախատեսված սահմանաչափ գոյություն ունի, որի շրջանակներում  ընկերությունը կարող է պարտքեր […]

ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի նախնական ամփոփումը

Սեպտեմբերի 8-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ Պաշտպանի արագ արձագանքման 116 թեժ գիծը, ինչպես նաեւ մարզային գրասենյակները աշխատել են շուրջօրյա: Ընտրախախտումների վերաբերյալ Պաշտպանի երեւանյան եւ մարզային գրասենյակները ստացել են 37 ահազանգ: Շիրակի մարզ`  11 ահազանգ,  8 արագ արձագանքում: Լոռու մարզ` 25 ահազանգ, 7 արագ արձագանքում: Սյունիքի մարզ` 1 ահազանգ: Ստացված ահազանգերը հիմնականում վերաբերել են […]

Ոստիկանության արձագանքը Henaran.am-ի հրապարակմանը

ՀՀ ոստիկանությունն արձագանքել է Henaran.am-ի հրապարակմանը, որտեղ ներկայացրել էինք ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունում  երեկ տիրող իրավիճակը` հերթերն ու կուտակումները: Հրապարակման մեջ ներկայացրել էինք նաեւ քաղաքացիների դժգոհությունը այն առիթով, որ տերմինալը, որով քաղաքացիները վճարում են օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության ժամկետի մասին նշում կատարելու համար, չի աշխատել: Ինչպես  Henaran.am-ին պատմել էին քաղաքացիները, տերմինալն սպասարկող համապատասխան աշխատակիցը “ինատ է […]

“Օվիրի” աշխատողն “ինատ է արել”, տերմինալն անջատել… անձնագրային “ճգնաժամը” վերջ չունի

Անձնագրերի “ճգնաժամը” Հայաստանում դեռ չի ավարտվել: ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունում այսօր ականատես եղանք քաղաքացիների հերթերի ու կուտակումների: Իր հերթին` 96-րդ համարին սպասող մի քաղաքացի Henaran.am-ի հետ զրույցում դժգոհություն հայտնեց, որ արդեն երկրորդ օրն է` առավոտյան կանուխ հերթ է պահում, բայց իր հերթն այդպես էլ չի հասնում ու ոչ մի կերպ չի կարողանում նոր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ