19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Որոնման արդյունքները՝: բանակ

ՌԴ դեսպան. Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ պետք է պայմաններ ստեղծվեն խաղաղ բանակցությունների համար

Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ պետք է համապատասխան պայմաններ ստեղծվեն խաղաղ բանակցությունների համար: Այս մասին մամուլի ասուլիսին հայտարարել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովը, փոխանցում է ԱՊԱ-ն։ Դեսպանի խոսքով՝ Ռուսաստանը միշտ պատրաստ է աջակցել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղ բանակցությունների մեկնարկին։ Դիվանագետը նաեւ հիշեցրել է, որ Ադրբեջանը խաղաղության բանակցություններ սկսելու առաջարկ է ներկայացրել Հայաստանին։  

Առաջարկում ենք Ադրբեջանին անհապաղ բանակցություններ սկսել խաղաղ պայմանագրի կնքման շուրջ. Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը շնորհավորել է ԱՊՀ պատվիրակներին հոբելյանական տարվա առթիվ: ԱԺ նախագահը հիմնականում անդրադարձել է Ալմաթիի հռչակագրի ստորագրումից հետո միջպետական եւ բազմազգ ձեւաչափով գործող ԱՊՀ միջխորհրդարանական համագործակցությանը: Նա նշել է, որ ԱՊՀ-ն նպաստել է քաղաքական, սոցիալ-տնտեսական, հումանիտար կապերի պահպանմանն ու ամրապնդմանը, ներդրում է ունեցել հետխորհրդային տարածքում […]

Կապիտուլյանտ, պատերազմից հետո ժամանակը պետք է ծախսեիր ոչ թե մուրճ թափահարելու ու մատդ օդում «տնգելու», այլ բանակն առողջացնելու ու զինելու վրա․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․   « Կապիտուլյանտ, պատերազմից հետո ժամանակը պետք է ծախսեիր ոչ թե մուրճ թափահարելու ու մատդ օդում «տնգելու», այլ բանակն առողջացնելու ու զինելու վրա։   Խաղաղություն աղերսողը երբեք այն չի ստանում։   Դու ընտրեցիր խայտառակությունն ու անարգանքը, որից հետո նոր բախումը արդեն կարող է ժամանակի հարց լինել […]

Իրադրությունը շփման գծի ամբողջ երկայնքով հարաբերական կայուն է. բանակցությունները շարունակվում են. Արցախի ՊՆ

Մարտի 25-ի լույս 26-ի գիշերը և առավոտյան ժամը 9:00-ի դրությամբ օպերատիվ- մարտավարական իրադրությունը շփման գծի ամբողջ երկայնքով, այդ թվում նաև արևելյան սահմանագոտում, հարաբերական կայուն է, հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել: Ադրբեջանական կողմը շարունակում է մնալ մարտի 24-ին զբաղեցրած դիրքերում: Բանակցությունները նրանց ելման դիրքեր վերադառնալու շուրջ շարունակվում են:  Մարտի 25-ի ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած ՊԲ […]

Ադրբեջանը Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել է շփման գիծը. ՊԲ-ն ու խաղաղապահները փորձում են բանակցությունների միջոցով կասեցնել հակառակորդի հետագա առաջխաղացումը

Մարտի 24-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ, Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը, հաղորդում են Արցախի տեղեկատվական շտաբից։ «Պաշտպանության բանակի և Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները փորձում են բանակցությունների միջոցով կասեցնել հակառակորդի հետագա առաջխաղացումը և նրանց վերադարձնել ելման դիրքեր: Հայտնում ենք, որ անվտանգության նկատառումներից ելնելով այս պահին տարհանվել են […]

Արցախից ադրբեջանական կողմի հետ բանակցություններ կվարի Վիտալի Բալասանյանը

Արցախում գազամատակարարման վերականգնման ուղղությամբ, ռուսական խաղաղապահ զորակազմի աջակցությամբ, ադրբեջանական կողմի հետ շարունակվում են բանակցությունները, այս մասին հաղորդում են Արցախի տեղեկատվական շտաբից։ Նշվում է, որ Արցախի կառավարությունը հետամուտ է հումանիտար այդ կարևորագույն խնդիրն օր առաջ լուծելուն։  «Հավաստիացնում ենք, որ ձեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցները նաև դիվանագիտական հարթակում, որոնք, բնականաբար, հրապարակայնացման ենթակա չեն: Տեղեկացնում ենք, որ ադրբեջանական […]

Պատրաստ ենք խաղաղության բանակցությունների մեկնարկին. ինչպես իրավացիորեն նշել է Սերժ Սարգսյանը` «մենք ֆաշիստ չենք». ՀՀ վարչապետ

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց Ադրբեջանի՝ Հայաստանին փոխանցված հինգ կետանոց առաջարկներից: Նա ասաց, թե Հայաստանը մարտի 14-ին գրավոր արձագանքել է այդ առաջարկներին ու դիմել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին՝ խնդրելով աջակցել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններ կազմակերպելու հարցում, իսկ մարտի 21-ին ՀՀ ԱԳ նախարարը բարձրաձայնել է Հայաստանի ընդհանրական գնահատականը Ադրբեջանի կողմից փոխանցված […]

Պատրաստ ենք Հայաստանի հետ բանակցություններ սկսել խաղաղության համաձայնագրի շուրջ. Ալիևը՝ Բայդենին

Ադրբեջանը, լինելով խաղաղության կողմնակից, պատրաստ է Հայաստանի հետ բանակցություններ սկսել խաղաղության համաձայնագրի շուրջ՝ հիմնված Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության սկզբունքների վրա, ասվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենին ուղղված պատասխան նամակում։ «Մենք՝ որպես խաղաղության կողմնակիցներ, պատրաստ ենք Հայաստանի հետ բանակցություններ սկսել խաղաղության համաձայնագրի շուրջ՝ հիմնվելով միջազգային իրավունքի հիմնարար […]

Արտակ Բուդաղյանն աչքաթող է արել բանակը. «Հրապարակ»

Սյունիքում սահմանին լարվածությանը զուգահեռ ավելացել են զորամասերում միջանձնային հարաբերություններով պայմանավորված միջադեպերը․ անցնող շաբաթ 2 նման միջադեպ գրանցվեց։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մեկնել էր Սյունիքի մարզ։ Սյունիքում բանակի պատասխանատուն՝ Արտակ Բուդաղյանը, մեր աղբյուրների վկայությամբ, աչքաթող է արել բանակը։ Նրա ընտանիքը զբաղված է բանակին հաց մատակարարելով եւ ավելի շատ բիզնես գործունեություն է ծավալում, ուստի կարգապահական լուրջ բացեր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ