11 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

Լուրեր: Հունվարի 2026

Հիվանդանոցում այցելեցի Շիրակի Թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին․ Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․  «Հիվանդանոցում այցելեցի Շիրակի Թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին: Թեև վիրահատությունից հետո Սրբազանը լավ է, սակայն դեռ որոշ ժամանակ կպահանջի, որպեսզի նա կազդուրվի և վերադառնա շարք: Ամոթի զգացումը վաղուց կորցրած ու երկրի շահերը սակարգման հանած իշխանությունն այս օրերին էլ շարունակում է Հայ Առաքելական Եկեղեցու դեմ […]

«Արմավիր» ՔԿՀ-ում հանդիպեցի «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանին. Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ « «Արմավիր» ՔԿՀ-ում հանդիպեցի «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանին: Իշխանությունների ապօրինությունների շղթան չի շրջանցել նաև Խաչիկ Գալստյանին, ով այս պահին կալանավորված է բացառապես քաղաքական, կուսակցական ակտիվ գործունեության համար: Գալստյանը խնդրեց իր անունից շնորհավորել բոլորի ամանորն ու Սուրբ Ծնունդը, վստահեցնելով, որ իշխանության անօրինական […]

Այսօր հայ ժողովրդի լավագույն զավակներից մեկի` Գարեգին Նժդեհի 140-ամյակն է․ Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր հայ ժողովրդի լավագույն զավակներից մեկի` Գարեգին Նժդեհի 140-ամյակն է: Մարդ, ում կյանքն ու գործունեությունը հիմնված էր հայի տեսակի պաշտպանության, ազգային արժանապատվությունը բարձր պահելու և պայքարի ջահը մշտապես վառ պահելուն: Մարդ, ում համար հողն անսակարկելի արժեք էր, իսկ հայրենիքը` պաշտամունքի գաղափար: Փառք ու […]

Ցանկացած նվիրվածություն և զոհաբերություն պետք է իր նպատակին ծառայի․ Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ցանկացած նվիրվածություն և զոհաբերություն պետք է իր նպատակին ծառայի: Այն մարդիկ, ովքեր նահատակվեցին հանուն հայրենիքի և ժողովրդի, իրենց արել են: Այն մարդիկ ովքեր ապրում են, պետք է պայքարը երկրի ազատագրման, անկախության և հարատևության համար շարունակեն` իրենց կյանքով, գործունեությամբ ու մտածողությամբ ծառայելով այդ գաղափարին»:

Կարծես բերանային խոռոչդ դարձել է Եռաբլուրի հերթական գերեզմանախորշ կամ Երեւանի ու Բաքվի բանտերի բանտախուց․ Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ծանր ժամանակները ստիպում են մեզ ավելի խմբվել, զգալ կողքինի արմունկը, շունչը, ներկայությունը։ Համոզվել, որ մենակ չենք։ Ներկա-բացակա անել մահաբեր 2020-ից հետո եւ ցայսօր.. Մարդիկ առավել քան երբեւէ ունեն հուսադրող խոսքի կարիք։ Ոչ թե սինթետիկ լավատեսության։ Կեղծ լավատեսությունը շռայլություն է, որ մենք, հայերս, մեզ թույլ տալ չենք […]

ՀՀԿ խորհրդի,երիտասարդական եւ ուսանողական կառույցների անդամները հարգանքի տուրք են մատուցել մեծ զորավար Գարեգին Նժդեհի հիշատակին

Այսօր՝ հունվարի 1-ին, ՀՀԿ խորհրդի,երիտասարդական եւ ուսանողական կառույցների անդամները հարգանքի տուրք են մատուցել մեծ զորավար Գարեգին Նժդեհի հիշատակին՝ նրա ծննդյան 140-ամյակի կապակցությամբ։ Յուրաքանչյուր հայ, ում համար հայրենիքն ու ազգը թանկ լինելուց բացի նաև հավիտենական արժեք ունեցող հասկացություններ են, պետք է իմանա Նժդեհի մասին, ապրի Նժդեհի գաղափարներով։ Իզուր չէին Նժդեհի մտահոգությունները և՛ այնժամ, և՛ հիմա, թե […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի