24 Հունվարի, Saturday, 2026
KFC

Նարեկը բոլորիս օրինակ է ցույց տալիս․ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Նարեկը  բոլորիս օրինակ է ցույց տալիս
Նարեկ Սամսոնյանը հիմա բժիշկների հսկողության տակ է,  իմացանք այդ մասին փաստաբանների  հաղորդումներից։ Նարեկը երիտասարդ, խելացի, գրագետ,  Հայաստանի շահը, իր հայրենիքի լավն ու վատը շատ ճիշտ  հասկացող, իր, մեր հայրենիքի հայկականության համար կենաց-մահու կռիվ տվող երիտասարդ է։ Այո, հենց՝ կենաց-մահու, այլ  ձեւակերպում չկա։ Պետք է հպարտ լինել,  , որ մեր երկիրը ունի Նարեկի պես երիտասարդներ։ Առողջություն եւ ազատություն Նարեկին, Վազգենին, Դավիթին, Արթուրին, Տիգրանին,  բոլոր Սրբազաններին, 18 արդարներին, Բաքվի բանտերում գտնվող մեր բոլոր հայրենակիցներին։
Այո, մենք կարող ենք այսպես  գրել, խոսել, հարցազրույցներ տալ։  Բայց արդյո՞ք այսպիսով մենք կկարողանաք հասնել մեր  նվիրական նպատակին՝ երկիրի ազատագրմանը։
Անշուշտ, չեմ առաջարկում, որ բոլորս Նարեկի  պայքարի նաեւ այս ձեւը վերցնենք՝ հացադուլ։ Բայց, առանց  չափազանցության ուզում եմ ասել՝ մենք պարտավոր ենք անել մի բան, որը կլինի՝ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ, ՀԱՄԱԶԳԱՅԻՆ, ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ, որովհետեւ միայն միահամուռ ուժերով կարող ենք    իրականացնել գերագույն նպատակը, անգամ , եթե այդ քայլը լլինի համաժողովրդական հացադուլը։ Նարեկը    ինքնազոհաբերության այս քայլով բոլորիս հենց դա է ասում,  օրինակ է,   եւ մենք հետայսու պարտավոր ենք արժանի լինել այս երիտաասարդ   քաղաքական-հասարակական գործչի,  Նարեկ Սամսոնյանի ժամանակակիցը լինելու պատվին։Ավելի արդյունավետ կլինի, եթե  մենք  նստենք համաժողովրդական հացադուլի, քան՝  խոսենք ընտրության մասին։
Հ․Գ․ Նարեկ ջան, առողջություն, ազատություն եւ Աստված քեզ օգնական այս դժվար օրերում» ։
KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ