Փաշինյանին «հաջողվեց» առաջնագծում պայմաններ և իրավիճակ թելադրող բանակին վերածել նահանջող, համակերպվող և երկրորդական դեր ունեցող կառույցի. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փաշինյանական իշխանությունը Հայաստանը վերածել է մի երկրի, երբ հաղթանակած, մարտունակ ու ամուր մարտական ոգի ունեցող բանակը հանրային-քաղաքական դիսկուրսում տրանսֆորմացվել և քննարկվում է դատվող զինվորականների, դասալիքների, բարոյալքվածների համատեքստում: Փաշինյանին «հաջողվեց» առաջնագծում պայմաններ և իրավիճակ թելադրող բանակին վերածել նահանջող, համակերպվող և երկրորդական դեր ունեցող կառույցի: […]