Թուրքական ինքնաթիռը խորտակվել է
Թուրքիայի Ադանա նահանգում ուղղաթիռն ընկել է լիճը, անձնակազմին հաջողվել է փրկվել։ Anadolu-ի փոխանցմամբ՝ ուղղաթիռը շիջում էր անտառային հրդեհները և ջուր վերցնելիս ընկել է լիճը։ Անձնակազմի հինգ անդամները փրկվել են, սակայն ուղղաթիռը խորտակվել է։ Գործակալության տվյալներով՝ անձնակազմի անդամների առողջական վիճակը նորմալ է։ Սկսվել է ուղղաթիռը ջրից հանելու գործողությունը։