22 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 2024

Արմեն Գրիգորյան ԱԽՔ ունեցող երկիրը ուղղակի չի կարող երազել խաղաղության մասին

Քաղաքագետ Արա Պողոսյանը նկատում է․ «Հայաստանի Ազգային Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ասում է. «Ռուսաստանը եկել, մեր ձեռից վերցրել է Ղարաբաղը, վերադարձրել է Ադրբեջանին»: Սա հայկական խայտառակություն է, ընդ որում սա իր ճեպազրույցում ամենախայտառակ միտքը չէ։ Արմեն Գրիգորյան ԱԽՔ ունեցող երկիրը ուղղակի չի կարող երազել խաղաղության մասին։ Ես պնդում եմ, որ արմենգրիգորյանները Հայաստանը առաջնորդում են […]

Ծառուկյանը որակազրկվել է /Տեսանյութ/

ԱՄՆ-ի Նեւադա նահանգի Աթլետիկական հանձնաժողովը (NSAC) 9 ամսով որակազրկել է խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում UFC դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանին (Հայաստան) Լաս Վեգասում տեղի ունեցած UFC 300 մրցաշարի ժամանակ իրեն միջնամատ ցույց տված  երկրպագուի վրա հարձակվելու համար: Արման Ծառուկյանը նաեւ տուգանվել է 25 հազար դոլարով։ Որակազրկումը կարող է կրճատվել երեք ամսով, եթե Ծառուկյանը մասնակցի հակաբուլինգային […]

Ուրախ ենք, որ վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ Հայաստանը ճանաչեց Պաղեստինը. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ողջունել է Հայաստանի կողմից Պաղեստինի պետության ճանաչումը, գրում է Hurriyet-ը։ «Ուրախ ենք, որ վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ Հայաստանը ճանաչեց Պաղեստինը։ Ցանկանում եմ ընդգծել վերջին որոշումների և հայտարարությունների կարևորությունը, հատկապես՝ այն որոշումների, որոնք հանգեցրել են ճանաչումների թվի ավելացմանը՝ մինչև 149։ Թուրքիան կշարունակի ջանքեր գործադրել, որպեսզի էլ ավելի շատ երկրներ ճանաչեն Պաղեստինը»,- ասել է Էրդողանը։ Նա […]

Ցուցարարները գրոհել են պառլամենտի վրա /Տեսանյութ/

Քենիայում հարկերի բարձրացման դեմ վերջերս բազմաթիվ ցույցեր են տեղի ունենում: Մթնոլորտը այնքան է շիկացել, որ ցուցարարները գրոհել են խորհրդարանի վրաև հրկիզել այն: Ուժայինները հասցրել են օրենսդիրներին ստորգետնյա թունելներով տարհանել՝ ընթացքում ջրցան մեքենաներ և այլ հատուկ միջոցներ կիրառելով: Տեսանյութում երևում են արցունքաբեր գազի ամպերը և խառնիխուռն կրակոցները: Կան տասնյակ զոհեր և վիրավորներ: Մանրամասները՝ կից տեսանյութում:

Պաղեստինցիները աղբ են հավաքում գոյատևելու համար

Վերջին ռմբակոծություններից և համատարած ավերածություններից հետո  Պաղեստինի բնակիչները  ապրում են անմարդկային պայմաններում: Իսրայելական ուժերը  հարվածել են Գազա քաղաքում գտնվող մարդաշատ տարհանման կենտրոնին և Խան Յունիսում տեղահանվածների ճամբարին, հայտնում է «Ալ Ջազիրա» Հանի Մահմուդը: Առնվազն չորս մարդ է զոհվել, և փրկարարները փնտրում են ողջ մնացածներին, որոնք թաղված են Գազայի հյուսիսում գտնվող Բեյթ Լահիայում իսրայելական հարվածի հետևանքով […]

Փաշինյանը Թուրքիայի ոսկե ձկնիկն է, Հայաստանի երրորդ հանրապետության գերեզմանափորը

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման պասիվացումը կրկին ակտիվացրել է իշխանություններին։ Մի կողմից, փորձում են ներկայացնել, թե շարժումը «մարում է», մյուս կողմից՝ իրենք ակտիվացել են․ սկսել են փողոցներում հաճախ երեւալ, ցույց տալով, թե երկրում ամեն ինչ կարգին է։ Ակտիվացրել են նաեւ իրենց էջերը, Փաշինյանը մի քանի ժամվա ընթացքում մի քանի տեսանյութ է տեղադրում Ֆեյսբուքում, Տիկտոկում, շարունակում է […]

Բրյուսելում մասնակցում եմ Եվրոպայի Ժողովրդական Կուսակցության քաղաքական ասամբլեային․ Մամիջանյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության  ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Բրյուսելում մասնակցում եմ Եվրոպայի Ժողովրդական Կուսակցության քաղաքական ասամբլեային: Ելույթիս ընթացքում անդրադարձել եմ Արմեն Աշոտյանի և մյուս քաղբանտարկյալների խնդրին, հունիսի 12-ին ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառմանը և մի շարք այլ խնդիրներին: Շնորհավորելով ԵԺԿ-ին համաեվրոպական ընտրություններում գրանցված հաղթանակի կապակցությամբ՝ հույս եմ հայտնել, որ այսուհետ եվրոպական ինստիտուտները ավելի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄայիսիՀուլիսի