23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 27, 2024

Հայաստանի իշխող թիմը վաղուց կարմիր քարտ է ստացել, սակայն պնդերեսություն անելով՝ իշխանությունից չի հեռանում

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վրաստանի հավաքականը մեծ սենսացիա արեց, հաղթելով Պորտուգալիային, դուրս գալով Եվրոպայի առաջնության հաջորդ փուլ, կեցցեն վրացիները։ Ուզում եմ ասել՝ տարոսը Հայաստանին, սակայն քանի դեռ Հայաստանում պատերազմում մեր պարտությամբ հպարտացող, սուրբ Արարատ լեռից, հայ ժողովրդի պատմությունից, խաչքարերից հրաժարվող, կոռուպցիայի մեձ թաթախված Նիկոլ Փաշինյանի իշխանությունն է, ոչ մի ոլորտում՝ արտաքին և ներքին քաղաքականության, […]

«Ադրբեջանի վրեժը» կլուծեն հենց ՀՀ «նոր քաղաքացիները»

«Եկել է քաղաքացու վրեժի ժամանակը»,- 2020թ․ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայից հետո հերթական բունկերից, մեղմ ասած, անհավասարակշիռ վիճակում հայտարարում էր Նիկոլ Փաշինյանը՝ խոստանալով վրեժ լուծել իր կեցավայրից օծանելիքի գողության համար։ Այդ հայտարարությունն ուղղված էր բոլոր նրանց, ովքեր իրենից պատասխան էին պահանջում «հաղթելու ենք» կարգախոսով խաբելու և երկիրը պարտության մատնելու համար։ 4.5 տարի անց պարզվեց, որ Նիկոլ Փաշինյանի […]

Հայկ Մամիջանյանի ելույթը ԵԽԽՎ լիագումար նիստում

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության  ղեկավար Հայկ Մամիջանյանի ելույթի տեքստը ԵԽԽՎ լիագումար նիստում քննարկվող «Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած պարտավորությունների և պարտականությունների կատարման» զեկույցի վերաբերյալ (հարցի քննարկման ժամանակի ավարտվելու պատճառով ելույթի տեքստը ներառվել է սղագրության մեջ) «Հարգելի գործընկերներ, Այս զեկույցի վերաբերյալ պետք է երկու կարևոր արձանագրում անել։ Մի կողմից զեկուցողներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, հայերի էթնիկ […]

«Դատարկ» և չափազանց հարուստ. հեռուստաբանավեճ Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ /Տեսանյութ/

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը և լեյբորիստների առաջնորդ Քիր Սթարմերը  Միացյալ Թագավորության ընտրություններից առաջ իրենց վերջին հեռուստաբանավեճին ներկայացրել են ընտրազանգվածին իրենց փաստարկները՝  բանավիճելով առողջապահական հարցերից մինչև ներգաղթ և էթիկա: Կենտրոնական Նոթինգհեմ քաղաքում կայացած միջոցառումից հետո հարցումները ցույց էին տալիս ոչ ոքի: Բանավեճը ներկայացնում էր Սունակի վերջին մեծ հնարավորությունը՝ հուլիսի 4-ին կայանալիք ընտրություններում պայքարելու հնարավորություն տալու […]

Հայաստանի առաջ դրված է ոչ թե խաղաղության հասնելու, այլ ՌԴ-ին հեռացնելու փաստաթուղթ

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․  «Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում ակնհայտորեն կուլիսային գործընթացներ են ընթանում և պատահական չեն ինչպես ԱՄՆ-ից իրականացվող այցերն ու հեռախոսազանգերը, այնպես էլ` ՌԴ-ից հնչող արձագանքները: Երբեմն կարող է տպավորություն ստեղծվել, թե ՀՀ-Ադրբեջան պրոցեսը կանգնած է կամ առանձնապես ակտիվություն չկա, սակայն խորքում, հատկապես արտաքին միջամտությամբ պայմանավորված, եռուզեռ է: […]

«Գարեգին Բ-ն շարունակում է կոչեր հնչեցնել Փաշինյանի հրաժարականի մասին»․ Պետդեպի զեկույցը

ԱՄՆ Պետդեպարտամենտը հրապարակել է աշխահի շուրջ 200 երկրներում, ներառյալ՝ Հայաստանում, կրոնական ազատությունների մասին տարեկան զեկույցը: Զեկույցում Հայաստանի վերաբերյալ բաժնում նշվում է եկեղեցի-կառավարություն հարաբերությունների լարվածության, կրոնական փոքրամասնությունների հետ կապված խնդիրների և այլ հարցերի մասին, գրում է «Ամերիկայի ձայն»-ը։ Ըստ զեկույցի՝ Հայաստանի Սահմանադրությունն արգելում է կրոնի վրա հիմնված խտրականությունը և սահմանում է կրոնական կազմակերպությունների և պետության տարանջատում։ «Այն […]

Արմեն Գրիգորյանի խայտառակ հայտարարությունը Ադրբեջանի համար հիմք է Հայաստանին օկուպանտ համարելու

Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է․ «Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում Արմեն Գրիգորյանի լինելը վտանգավոր է Հայաստանի համար: Ծագումով Արցախի Մարտունի քաղաքից, Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է․ «Ռուսաստանը եկել, մեր ձեռքից կամ հայերից վերցրել է Լեռնային Ղարաբաղը, վերադարձրել է Ադրբեջանին և հետ են գնացել»։ Արցախում ծնված-մեծացած Արմեն Գրիգորյանն Արցախ բառը չի ասում, այլ՝ Լեռնային […]

Ջերմաստիճանը կնվազի

Հայաստանի Հանրապետության տարածքում հունիսի 27-ի գիշերը, 30-ին, հուլիսի 1-ին շրջանների զգալի մասում, 29-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ։ Հունիսի 27-ի ցերեկը, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 27-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով։ Երևան քաղաքում հունիսի 27-ի գիշերը, 29-ի երեկոյան ժամերին, 30-ին, հուլիսի 1-ին սպասվում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄայիսիՀուլիսի

Ամենաընթերցված