28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 20, 2024

Պուտինը Վիետնամում. Բարեկամություն, որը հրաժարվում է մեռնել /Տեսանյութ/

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Վիետնամի մայրաքաղաք Հանոյ՝  ասիական շրջագայության իր երկրորդ կանգառը: Ուղևորությունը, որը տեղի է ունենում դեպի  Հյուսիսային Կորեա նրա շքեղ այցից հետո, մեկնաբանվում է որպես դիվանագիտական ​​աջակցության ցուցադրություն, որը Ռուսաստանը դեռևս վայելում է այս տարածաշրջանում։ Միացյալ Նահանգները քննադատել է այցը՝  նախագահ Պուտինին Ուկրաինայում իր ագրեսիվ պատերազմը խթանելու հարթակ տրամադրելու համար։ Վիետնամը […]

Կանադան  վիրավորել է Իրանին /Տեսանյութ/

Կանադան Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ներառել է ահաբեկչական կազմակերպությունների շարքում: Չորեքշաբթի օրը հրապարակելով որոշումը՝ հանրային անվտանգության նախարար Դոմինիկ Լեբլանը այն անվանել է «կարևոր գործիք համաշխարհային ահաբեկչության դեմ պայքարում»։ Այս քայլով Իրանի կառավարության հազարավոր բարձրաստիճան պաշտոնյաներին, այդ թվում՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան պաշտոնյաներին, կարգելվի մուտք գործել Կանադա: Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը, որին […]

ԱԳՆ պաշտոնական հաղորդագրությունում շատ ավելի մտահոգիչ է և անհանգստացնող. Տիգրան Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՀՀ ԱԳՆ հայտարարությունն Ադրբեջանի կողմից նախապատրաստվող ագրեսիայի վերաբերյալ ջարդեց ոչ միայն փաշինյանական կեղծ խաղաղասիրական քարոզչությունը, այլ մեծ թվով լրջագույն խնդիրներ առաջ բերեց սահմանային անվտանգության տեսանկյունից: ԱԳՆ հայտարարությունում մասնավորապես նշվում է, թե ամեն առիթով տարածաշրջանային սրացումներ կանխատեսելու Ադրբեջանի գործելակերպը մտածելու տեղիք է տալիս և […]

Սպասվում են տեղումներ

Հայաստանի Հանրապետության շրջանների զգալի մասում այսօր սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ Երևան քաղաքում այսօր կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ: Հունիսի 21-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։  

Առավոտյան աղոթք

Փա՛ռք Քեզ, Տեր Աստված մեր, որ պարգևեցիր մեզ օրն այս խաղաղությամբ և բարիքով լեցուն անցկացնել: Մարդասեր Աստված, այս գիշերվա ընթացքում, որը մոտենում է, փրկիր մեղքից, ազատիր չարից և առաջնորդիր դեպի բարի գործեր: Առավոտյան օրհնություններին ու փառաբանություններին արժանի դարձրու Քո սուրբ անվանը հավատացողներին՝ պահելով խաղաղության մեջ: Ամեն

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄայիսիՀուլիսի