ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՔՊ ղեկավարի վերջին այցը Սյունիք առանձնանում էր նրանով, որ նա այցելել էր բնակավայրեր, որտեղ 2022 թվականի սեպտեմբերյան ադրբեջանական ագրեսիայից հետո Հայաստանը լուրջ ռազմավարական կորուստներ է ունեցել: Ճակատենի, Սրաշենի, Շիկահողի, Ներքին Հանդի ուղղությամբ Ադրբեջանը մխրճումներ էր ապահովել, որի հետևանքով ոչ միայն էֆեկտիվ դիտարկման տակ […]
Երգիչ Ջասթին Թիմբերլեյքը ձերբակալվել է Նյու Յորքում՝ ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար, BBC-ին հայտնել են տեղական պաշտոնյաները։ Փոփ աստղին ձերբակալել են և պաշտոնապես մեղադրանք առաջադրել երեքշաբթի առավոտյան, ասվում է Սաֆոլկ շրջանի դատախազության հայտարարության մեջ: Թիմբերլեյքը գտնվում էր Սագ Հարբորում՝ Հեմփթոնսի հարուստ գյուղում, որը հայտնի ամառային վայր է Լոնգ Այլենդի հայտնի մարդկանց համար: Նա ազատ […]
Հյուսիսային Կորեայի առաջնորդը Պուտինի հետ բանակցություններում հայտարարել է իր անվերապահ աջակցությունը նրա ռազմական գործողություններին: Միաժամանակ, նա նշել է, որ ԿԺԴՀ-ի և ՌԴ-ի հարաբերությունները ծաղկման փուլ են թևակոխում: Ի պատասխան՝ Պուտինը շնորհակալություն է հայտնել աջակցության համար և նշել, որ Ռուսաստանը տասնամյակներ շարունակ պայքարում է ԱՄՆ-ի պարտադրող իմպերիալիստական քաղաքականության դեմ: Մանրամասները՝ կից տեսանյութում:
Nvidia-ն դարձավ աշխարհի ամենաթանկ ընկերությունը այն բանից հետո, երբ երեքշաբթի օրը նրա բաժնետոմսերի գինը հասավ պատմական առավելագույնին: Բաժնետոմսերն առևտրային օրն ավարտեցին գրեթե 136 դոլարով՝ 3,5%-ով ավելի, ինչը այն ավելի արժեքավոր է դարձնում Microsoft-ից: Այս ամսվա սկզբին այն շրջանցեց Apple-ին: Հիշեցնենք, որ ամերիկյան Nvidia ընկերությունը արտադրում է համակարգչային չիպեր, որոնք անհրաժեշտ են արհեստական ինտելեկտի (AI) ծրագրային […]
Այսօր Հայաստանի առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Երեկոյան ժամերին կարճատև անձրև և ամպրոպ է սպասվում նաև Երևանի առանձին հատվածներում։ Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ: Այսօր մայրաքաղաքում ցերեկային ժամերին կգրանցվի 33-35, գիշերը` 19-21 աստիճան տաքություն։
Տե՛ր, եթե շրթներս բացես, բերանն իմ կերգի օրհնությունը քո (Սաղմոս 50, 17): Գոհանում եմ Քեզանից, ո՜վ Տեր իմ և Աստված իմ, և օրհնում ու փառավորում Քո սուրբ անունը, որ պահեցիր այս գիշեր Քո անարժան ու մեղավոր ծառային բոլոր վտանգներից ու փորձություններից՝ խաղաղությամբ հասցնելով առավոտյան այս ժամին: Եւ արժանացրիր տեսնելու Քո ողորմության լույսը: Ամեն: