Բյուրականի մոտակայքում սեփական մեքենայից շատ վատ ձևով ձերբակալել են Հաթերքի գյուղապետ Վարդան Գրիգորյանին։ Այս պահին փորձում ենք ճշտել այն տեղեկությունը, որ ձերբակալողները մեքենայում մենակ են թողել պարոն Գրիգորյանի մանկահասակ երեխաներին։ Մեն-մենակ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը: «Չեմ կարողանում հավատալ, որ նման բան են արել։ Քիչ ուշ հարցին կանդրադառնամ լայվով»,- գրել […]
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը կբոլորեր իր ծննդյան 73-րդ տարեդարձը: Գաղափարակիր հայ, մարդկային բարձր որակներով ազգային-պետական գործիչ: Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի»:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը սահմանադրական կարգի պահպանման իր գործառույթի շրջանակներում հորդորում է 2024 թվականի ապրիլի 4-ից սկիզբ առած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներին պահպանել օրինականությունը և չոտնձգել իրավակարգի դեմ։ Հաշվի առնելով ազգային անվտանգության ծառայության՝ սահմանադրական կարգը ցանկացած ոտնձգությունից պահպանելու առաքելությունը՝ վերահաստատում ենք, որ ոչ իրավաչափ ցանկացած վարքագիծ չեզոքացվելու է օրենքով սահմանված ողջ գործիքակազմի կիրառմամբ։
Նիկոլ Փաշինյանն ԱԺ դահլիճ մտնելիս անընդհատ կողքերը նայում էր, կարծես ինչ որ բանից վախեցած լինի: Նշենք, որ Ազգային ժողովի այսօրվա առաջին հիմնական նիստում քննարկվելու է ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը: Դա է պատճառը, որ ԱԺ է ժամանել վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այդ առնչությամբ անվտանգության խիստ միջոցառումներ են իրականացվել:
Քաղաքացիների լուսանկարներ և տեսանյութեր անհասկանալի ձևով հայտնվել են Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Տարոն Չախոյանի ֆեյք կայքերում. պատգամավոր