Alphanews.am-ը գրում է․ Տեղեկություններ էին տարածվել, որ ադրբեջանցի զինվոր է անցել Հայաստանի սահման՝ Վայոց ձորի (Արենի) հատվածից: Նրան ձերբակալել են։ Ադրբեջանի ՊՆ-ը հաստաստել է շրջանառվող լուրերը ու հայտնել՝ երեկ՝ հունիսի 9-ին Նախիջևանի Սադարակ շրջանի ուղղությամբ անհայտ պայմաններում անհետ կորել է շարքային Ջեյհուն Հուսեյնովը։ ՀՀ ՊՆ-ից և ԱԱԾ-ից որևէ այս պահին պաշտոնական որևէ մեկնաբանություն չկա։
Լրագրող Սյուզի Բադոյանը գրառում է արել ֆեյսբուքյան էջում՝ կցելով լուսանկար․ «Կեսգիշերին արարատցիներից նամակներ եմ ստացել` Տիգրանաշենի (Քյարքի) կողմից դիվերսանտ է ներխուժել մեր տարածք: Բնակիչները խուճապի մեջ են: Սա ցուցարարներից մեկի նամակն է ինձ, գրում է` հետ ենք գնում, մեր ընտանիքներին չվնասեն: Իսկ մարզային ոստիկանությունը Երևանի փողոցներում վխտում է: ՔՊ-ի ախրան ա են դարձել»: Ադրբեջանական բանակի […]
NEWS.am-ի տեղեկություններով՝ Երևանի կենտրոնում՝ Սարյան փողոցում, որտեղ անցկացվում է Գինու փառատոնը, դանակահարություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով կա սպանված։ Տեղեկության առնչությամբ ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը հայտնեց, որ Երևանի կենտրոնում շաբաթ և կիրակի դանակահարությունների դեպքեր են գրանցվել։ «Դանակահարության երկու դեպք է գրանցվել, մեկը՝ նախօրեին, մյուսը՝ երեկ։ Նախօրեի դանակահարության հետևանքով կա մեկ տուժած։ Դեպքի առնչությամբ վարույթ է […]
Ես 20 րոպեից համալսարանում քննության եմ, բայց էստեղ են։ Քննությունը վերահանձնելու հնարավորություն ունեմ, բայց հայրենիքը կյանքի գնով է վերադարձվելու Մասնակցում, չեմ վախենում, որովհետև գիտեմ՝ Սրբազանը, եթե մի բան ասել է, ուրեմն լինելու է Նորայր Մաիլյան, ուսանող
Ուրիշ հերոսի անուն չգիտե՞ք Լուսանկարում ջրհեղեղից տուժած ճանապարհները վերականգնելու համար քարտեզի վրա բացատրություններ տվողը <<Ճանապարհ >>ընկերության տնօրեն, 2000-2009թթ. Լինսի հիմնադրամի «Ճանապարհաշինության ԾԻԳ» ՊՀ տնօրեն Էդուարդ Բեզոյանն է , <<նախկիններից ամենանախկինը>>։ Դուք ուրիշ հերոսի անուն չգիտե՞՛ք, բա ասում էիր՝ նախկինները թալանել են, թալանը կոպեկ առ կոպեկ, քյաբաբ առ քյաբաբ ետ ես բերելու, Բեզոյա՞նի հետ ես ետ […]
ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ոստիկանները հրաժարվում են տնային կալանքի տակ գտնվող անձին ուղեցել բժշկական կենտրոն, պատճառաբանելով, որ միտինգներով պայմանավորված ծանրաբեռնված են: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը: «Ոստիկանության համար անձի առողջական վիճակը որևէ նշանակություն չունի, կարևորը միտինգի վայրում գտնվել է»,- հավելել է նա:
Հարգելի ՀՀ ներքին գործերի նախարարություն, հասկանում եմ, որ հիմա ավելի շատ կենտրոնացած եք Երևանի և մարզերի փողոցներում հասարակական կարգի պահպանմամբ, բայց եթե ժամանակին պատշաճ կատարեիք ձեր մեկ այլ պարտականություն՝ ծխելու արգելքի պահպանում հասարակական վայրերում, ինչն ակնհայտորեն չեք արել, ապա օրենքից դուրս գործունեության նման հրապարակային և հանդուգն վարքագիծ չէինք տեսնի։ Այս մասին հայտնել է ԱԺ պատգամավոր […]
Անահիտ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է «Նիկոլ Փաշինյանը Հայաստանում այլևս իշխանություն չունի։ Ահա այս մարդիկ են պահում նրան վարչապետի պաշտոնում։ Չգիտենք՝ ինչու են այդպես անում, բայց նրանք են մարդու որդու միակ հենարանը։ Մեր ապագան ոստիկանական ահա այս շարքերից անդին է։ Իրական խաղաղությունն է ոստիկանական այս շարքերից անդին։ Հոգևոր Հայաստանն է ոստիկանական այս շարքերից անդին։ […]