23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 23, 2024

Հուլիսին համապետական ընտրություններ կանցկացվեն /Տեսանյութ/

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը երեկ երեկոյան անցկացրեց համընդհանուր ընտրությունների իր առաջին հանրահավաքը Դաունինգ Սթրիթում : Նշենք, որ հուլիսի 4-ին մեկնարկում են  Մեծ Բրիտանիայի համապետական ընտրությունները,  քաղաքական կուսակցությունների առաջնորդները շրջելու են ողջ երկրով մեկ: Սունակն ասաց, որ հպարտ է իր կառավարության ձեռք բերածով: Լեյբորիստների առաջնորդ սըր Քիր Սթարմերը ասաց, որ ընտրությունները «այն պահն էր, որին […]

Սպիտակցի Հայկոյի որդին ազատ է արձակվել

Երգիչ Հայկ Ղևոնդյանի՝ Սպիտակցի Հայկոյի որդին՝ Հրաչյա Ղևոնդյանն ազատ է արձակվել։ Այս մասին հայտարարություն են տարածել նրա փաստաբաններ Արամ Վարդևանյանը, Ալեքսանդր Կոչուբաևը և Էրիկ Ալեքսանյանը «Դատարանը մերժեց քննիչի միջնորդությունը հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։ Հրաչյա Ղեւոնդյանը ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից», – ասված է պաշտպանների հայտարարության մեջ։ Հիշեցնենք՝ Հրաչյա Ղևոնդյանին ձերբակալել էին «իշխանությունը զավթելու նախապատրաստության» մեղադրանքով, ինչն անձամբ Ղևոնդյանն ու […]

Տեղումներ են սպասվում

Օդի ջերմաստիճանը Հայաստանի Հանրապետությունում մայիսի 23-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով, 24-25-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով: Մայիսի 23-ի ցերեկը հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում (18-23մ/վ արագությամբ): Այսօր կեսօրից հետո կարճատև անձրև և ամպրոպ է կանխատեսվում նաև Երևանում։ Մայրաքաղաքում ցերեկային ժամերին կգրանցվի 23-25, գիշերը` 12-14 աստիճան տաքություն։  

Ահռելի պետական պարտք է կուտակվել: Փաշինյանը հարստացրել է թիմակիցներին. Ժողովուրդ

Հայաստանի Հանրապետության պետական պարտքը 2023 թվականի հուլիսի վերջի դրությամբ կազմել է մոտ 11 մլրդ 352 մլն դոլար։ Ինչպես ցույց են տալիս Ֆինանսների նախարարության տվյալները, այս տարի՝ ապրիլի 30-ի դրությամբ, պետական պարտքը հատեց 12 միլիարդ դոլարի շեմը՝ դառնալով 12 մլրդ 70 մլն դոլար։ Սա ռեկորդային թիվ է, սակայն վատ առումով ռեկորդային. այն ողբալի ցուցանիշ է Հայաստանի […]

Խաչատուր Սուքիասյանը «կասկածյալների» շարքում է. Կհաջողվի՞ փարատել Փաշինյանի կասկածները. Հրապարակ

Գործարար-պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի երեկվա աղմկահարույց ելույթից հետո ՔՊ ղեկավարությունը նկատողություն է արել նրան, որ երեկվա իր ելույթով` ընդդիմադիրների պորտը տեղը դնելով, ավելի շատ վնասում, քան աջակցում է իշխանություններին։ Հիշեցնենք. Սուքիասյանը երեկ խորհրդարանի ամբիոնից ուղիղ տեքստով սպառնում էր ընդդիմությանը. «Եթե չափը չճանաչեն, կա՛մ կհայտնվեն բանտում, կա՛մ կմահանան, կա՛մ կունեզրկվեն», ինչպես եղել է նախկինում։ Երեկ Սուքիասյանն ավելի […]

Վախը ծանր բան է. ժամանակն օրվա իշխանությունների օգտին չի աշխատում. Փաստ

Հայաստանյան ներքաղաքական կյանքում կրկին եռուզեռ է։ Եթե 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Փաշինյանը խոսում էր «պողպատյա մանդատի» մասին, ապա հիմա իր գլխավորած քաղաքական ուժը նույնիսկ «թղթյա մանդատ» չունի։ Ինչպես վկայում են պարբերաբար կատարվող սոցհարցումները, Նիկոլ Փաշինյանի վարկանիշը շարունակաբար գահավիժում է։ Իսկ որոշ հարցումներ էլ ուղղակի ցույց են տալիս, որ վերջինս ավելի շատ հակավարկանիշ է […]

Աշխատատեղերն ու աշխատավարձերը չեն փոխվել. Փաշինյանը խաբել է. Մաս 212. Ժողովուրդ

19.11.2018թ․, Նիկոլ Փաշինյանը հանդիպելով Գեղարքունիքի մարզի համայնքապետերի հետ հայտարարել է. «Ինձ համար, օրինակ զարմանալի է, թե ինչու է մարդը 15-20 տարի 80 հազար դրամ աշխատավարձով աշխատում։ Նա, ում տեղը չի այդ 80 հազարանոց աշխատավարձը, թող գնա ավելի պատշաճ աշխատանքով զբաղվի, իսկ ում գործն է՝ կարողանանք այդ 80 հազարը 160 հազար դարձնենք»։ «Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է […]

Առավոտյան աղոթք

Տե՛ր, եթե շրթներս բացես, բերանն իմ կերգի օրհնությունը քո (Սաղմոս 50, 17): Գոհանում եմ Քեզանից, ո՜վ Տեր իմ և Աստված իմ, և օրհնում ու փառավորում Քո սուրբ անունը, որ պահեցիր այս գիշեր Քո անարժան ու մեղավոր ծառային բոլոր վտանգներից ու փորձություններից՝ խաղաղությամբ հասցնելով առավոտյան այս ժամին: Եւ արժանացրիր տեսնելու Քո ողորմության լույսը: Ամեն:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ԱպրիլիՀունիսի