Կիրանցի բնակիչ Գոհար Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կիրանցի հատվածում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել։ Րոպեներ առաջ նրան տեղափոխեցին Իջևանի բժշկական կենտրոն, հետո երևի Երևան»: Քիչ անց պաշտոնական աղբյուրներից հայտնի դարձավ, որ վիրավորում ստացած զինծառայողը տեղափոխվել է Իջեւանի ԲԿ:
Իսրայելը փակել է Գազա տանող Քերեմ Շալոմ մարդասիրական անցումը այն բանից հետո, երբ ՀԱՄԱՍ-ը հրթիռներ է արձակել գոտու ներսից: Իսրայելը հայտարարել է, որ հարձակման հետևանքով զոհվել են իր 3 զինվորները, վիրավորվել ևս մի քանիսը: Նշենք, որ Քերեմ Շալոմ մարդասիրական միջանցքը դրսից Գազա բերվող օգնության, ներառյալ սննդի և բժշկական պարագաների, մի քանի ուղիներից մեկն է: Եգիպտոսում […]
Հայաստանի Հանրապետության տարածքում մայիսի 6-8-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, 9-10-ին ցերեկն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 6-8-ին առանձին շրջաններում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ Երևանում մայիսի 6-8-ին ժամանակ առ ժամանակ, 10-ի երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 6-7-ին երեկոյան ժամերին՝ ավելի ինտենսիվ կերպով, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև […]