08 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 29, 2024

«Դուք նոր Ավարայր եք մղում հայրենիքի համար»․ Սեպուհ Սրբազանը՝ Բագրատ Սրբազանին

Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսյանը զորակցական նամակ-ուղերձ է հղել Տավուշի թեմի առաջնորդ Տ. Բագրատ արք. Գալստանյանին: Սրբազան Հօր նամակ-ուղերձում մասնաւորապէս գրւած է. «Բարձրաշնորհ Տ. Բագրատ Ս. արք. Գալստանեան Քաջարի եւ բարեջան առաջնորդ Տաւուշի հայոց թեմի Իջեւան Սիրելի Սրբազան եղբայր, Վերջին օրերուն հետեւում ենք Տաւուշի մէջ տեղի ունեցած եւ ունենալիք դէպքերին: Այս րոպէին երանի […]

Եթե մոտ 10 օրից շարժումը չբերվի քաղաքական դաշտ, հստակ առաջարկ չարվի, ապա նահանջ է սկսվելու. պրոֆեսոր

Քաղաքական գիտությունների եւ տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանն անդրադարձել է Տավուշը հանուն հայրենիքի շարժմանը, մասնավորապես նշելով. «Շարժումը, իհարկե, թափ է հավաքում։ Սակայն պետք է քաղաքական թայմ-մենեջմենթ իրականացվի։ Շարժման այս տեմպերի պահպանման դեպքում արդեն մյուս շաբաթվա վերջ այն դուրս է գալու կայունության պլատո, որում կարող է մնալ 3-4 օր։ Այսպիսով, եթե մոտ 10 օրից շարժումը չբերվի […]

«Որդիների Կանչ»-ը աջակցում է Տավուշի դարպասը պահող հայրենակիցներին ու Մայր Եկեղեցուն

«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ Շարժումը հայտարարություն է տարածել՝ նշելով. «Մենք աջակցում ենք Տավուշի դարպասը պահող մեր հայրենակիցներին ու Մայր Եկեղեցուն, որը ստանձնել է Հայաստանի հակաթրքացմանն ուղղված պայքարի առաջնորդությունը: Հայրենիքը մեզ համար զուտ հողակտոր չէ, այլ մեր որդիների արյամբ սրբագործված հող, որի համար պատրաստ ենք պայքարել այնպես, ինչպես մեր տղաները: […]

Ջերմաստիճանը շարունակում է բարձրանալ

Հայաստանի Հանրապետության տարածքում ապրիլի 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 30-ի, մայիսի 1-2-ի կեսօրից հետո առանձին շրջաններում, 3-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում հնարավոր է նաև կարկուտ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 29-30-ին աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով, մայիսի 1-3-ի ցերեկը աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով։ Երևան քաղաքում ապրիլի 29-30-ին սպասվում է […]

Առավոտյան աղոթք

Տե՛ր, եթե շրթներն իմ բանաս, բերանն իմ կերգի օրհնությունը քո (Սաղմոս 50, 17): Գոհանում եմ Քեզանից, ո՜վ Տեր իմ և Աստված իմ, և օրհնում ու փառավորում Քո սուրբ անունը, որ պահեցիր այս գիշեր Քո անարժան ու մեղավոր ծառային բոլոր վտանգներից ու փորձություններից՝ խաղաղությամբ հասցնելով առավոտյան այս ժամին: Եվ արժանացրիր տեսնելու Քո ողորմության լույսը: Ամեն:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄարտիՄայիսի