22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 23, 2023

Ադրբեջանցիները բուլդոզերներով ճանապարհ են հարթել Շուշիի պատմական գերեզմանատան միջով. Caucasus Heritage Watch

Կովկասյան ժառանգության պաշտպանության միջազգային կազմակերպությունը (Caucasus Heritage Watch) ահազանգում է՝ հոկտեմբերի 5-ից մինչև նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանցիները բուլդոզերներով ճանապարհ են հարթել Շուշիի պատմական գերեզմանատան միջով։ Ծառերի մեջ կան առնվազն 78 տապանաքարեր՝ հայերեն արձանագրություններով, որոնք թվագրվում են 1802-1913 թվականներին, փոխանցում են հայկական ԶԼՄ-ները՝ հղում անելով միջազգային կազմակերպությանը: Անհասկանալի է, թե քանի տապանաքար է վնասվել, բայց […]

Մինչև Փաշինյանը չկա որևէ փաստաթուղթ Հայաստանի կողմից ստորագրված, որով Արցախը ճանաչվում է Ադրբեջանի կազմում . Փաստ

«Հայաքվեի» օրենսդրական նախաձեռնության հետ կապված կառավարությունը ներկայացրել է իր առաջարկները, որոնց ամփոփիչ իմաստն այն է, որ «նախագծով առաջարկվող լրացումներն ունեն խնդիրներ իրավական որոշակիության, քրեական օրենսգրքի կառուցվածքի տրամաբանության հետ, ինչպես նաև պարունակում են ներպետական և միջազգային ատյաններում վերոշարադրյալ և այլ հիմնավորումներով տարաբնույթ մեկնաբանման առիթ դառնալու ռիսկեր, ուստի առաջարկում է ձեռնպահ մնալ դրանք կատարելուց»: «Փաստ» թերթի տեղեկություններով, […]

Փաշինյանը սպառնացել է. Հրապարակ

Քաղաքական շրջանակներում ակտիվ խոսում են եկող տարի արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին։ Թեման օրակարգ է բերել իշխանությունը: Թերթին պատմեցին, որ Նիկոլ Փաշինյանը ՔՊ վարչության վերջին նիստերից մեկի ժամանակ՝ հերթական անգամ ձեռքի հետ սպառնացել է, թե այնքան անելու են, որ նոր ընտրություններ անցկացնեմ ու նորից վերընտրվեմ, խորհրդարանի ներկայիս պատկերն էլ ամբողջությամբ փոխեմ` բոլորովին նոր ընդդիմություն բերեմ […]

Կատաստրոֆիկ պատկեր են արձանագրել: Սկսվելու է «մանր գլուխներ թռցնելու» փուլը. Հրապարակ

ՔՊ փակ նիստերում վերջերս քննարկել էին կուսակցականների էթիկայի եւ վարքականոնի խնդիրները, Փաշինյանը հայտարարել էր, թե խիստ է լինելու թիմակիցների ցանկացած արատավոր արարքի, հատկապես կոռուպցիայի նկատմամբ։ ՔՊ-ում կարծում են, որ շուտով սկսվելու է «մանր գլուխներ թռցնելու» փուլը, այսինքն՝ միջին կալիբրի պաշտոնյաներ կձերբակալվեն, որով մի կողմից ցույց կտան, թե չեն հանդուրժում անգամ կոռուպցիոներ թիմակիցներին, մյուս կողմից՝ կփորձեն […]

Անդրանիկ Քոչարյանը Սասունին «դուխ» է տվել՝ գնալ մինչեւ վերջ. Փաստ

Ինչքան էլ Նիկոլ Փաշինյանը ջանք ու միջոց է ներդնում հանրության շրջանում իր քաղաքական թիմում տիրող համերաշխ մթնոլորտի մասին թեզեր տիրաժավորելուն, այնուամենայնիվ, իշխանության ներսում, մեղմ ասած, լարվածությունը շարունակում է խորանալ։ «Փաստ» թերթի տեղեկություններով, վերջին շրջանում բավական լարված ու խճճված վիճակ է հատկապես իշխանության ուժային հատվածի ներկայացուցիչների շրջանում։ Մասնավորաբար, մեր տեղեկություններով, լուրջ լարվածություն կա Սուրեն Պապիկյանի և […]

Փաշինյանն ամեն ինչ անում է, որ առավելագույնս կործանի Հայաստանը. Իրավունք

«Իրավունք»-ի զրուցակիցն է «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման վերլուծական-քաղաքագիտական հանձնախմբի ղեկավար, Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ: — Բաքուն հրաժարվեց Վաշինգտոնում Ադրբեջանի ու Հայաստանի արտգործնախարարների հանդիպումից: Հրաժարվում են նաեւ ԵՄ միջնորդությամբ բանակցություններից` ո՛չ Բրյուսել գնացին, ո՛չ էլ Գրանադա: Ինչպե՞ս ընկալել` Բաքուն «թանկացնո՞ւմ է իրեն», թե՞ ավելի խորքային խնդիրներ կան իրականում: — […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՀոկտեմբերիԴեկտեմբերի