22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 2022

Թուրքական թերթը «Զանգեզուրի միջանցքը» անվանել է «Թուրանի ճանապարհ»

Թուրքական իշխանամերձ «Sabah» թերթի կայքը հրապարակել է «Թուրանի ճանապարհն է գալիս. Թյուրքական պետությունները իրար է միացնելու» վերտառությամբ հոդված, որտեղ անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքին»՝ այն անվանելով «Թուրանի ճանապարհ»: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։   Ըստ թուրքական լրատվամիջոցի՝ Ղարաբաղի հաղթանակով Թուրքիայի և Ասիայի միջև նոր միջանցք է բացվել, որը իրար կկապի 1.1 տրիլիոն դոլարի ՀՆԱ ունեցող թյուրքախոս երկրներին: […]

Երկու տարի, երկու ամիս առաջ այս օրը սկսվեց Արցախի հանձնումը. Մարգարիտ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.     «Իսկ երեկ պատերազմ էր․․. Երկու տարի, երկու ամիս առաջ այս օրը սկսվեց Արցախի հանձնումը՝ պատերազմով եւ լույս տղերքի կյանքի հաշվին․․․»:

«Հիմա էլ որոշել են Ջերմուկն ապականել». Էդգար Ղազարյան

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հիմա էլ որոշել են Ջերմուկն ապականել․․․   Պատերազմից առաջ, Ամուլսարի հանքը բացելու և Ջերմուկ քաղաքն ապականելու ծրագրով Ջերմուկի փողոցներում թափառող և մարդկանց բնակարանները ներխուժող պատուհասը, պատերազմի ժամանակ մի քանի տասնյակ ջերմուկցի երիտասարդների կյանքը խորտակելուց հետո, երբեմնի միջազգային զբոսաշրջային կենտրոն հանդիսացող քաղաքը վերածել է սահմանամերձ զորանոցի` […]

Ուժի կիրառման հետևանքով ստեղծված իրողությունները չեն կարող կայուն հիմք ստեղծել խաղաղության համար. Արարատ Միրզոյան

Աաշխատանքային այցով Պրահայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Չեխիայի Սենատի նախագահ Միլոշ Վիստրչիլի հետ։ Զրուցակիցներն անդրադարձ են կատարել հայ-չեխական միջպետական հարաբերությունների զարգացմանը՝ այս առումով կարևորելով նաև խորհրդարանական ձևաչափով համագործակցության շարունակական ամրապնդումը։ Գոհունակությամբ արձանագրվել է վերջին շրջանում միջխորհրդարանական բարձր մակարդակի փոխայցելությունների ակտիվացումը՝ որպես ձևավորված հարուստ երկխոսությունը հետևողականորեն խորացնելու երկկողմ պատրաստակամության կարևոր ցուցիչ։ […]

Մամիկոն Ասլանյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է. նրան տեղափոխում են հիվանդանոց․ Բաբայան

Քիչ առաջ ստացա տեղեկություն, որ Վանաձորի ընտրված համայնքապետ, քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից տեղափոխում են քաղաքացիական հիվանդանոց, տեղեկացնում է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը։   «Մամիկոն Ասլանյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է», – գրել է Բաբայանը։

Վերադառնանք չորս տարի ու դրանից էլ առաջ. Արթուր Թովմասյան

Վերադառնանք չորս տարի ու դրանից էլ առաջ : Բողոքողներ միշտ եղել են, դժգոհողներ՝ ինչքան ուզես, անկախ կենսամակարդակից, թե՛ թալանից, թե՛ կոռուպցիայից, թե՛ անարդարությունից, թե՛ ապօրինի հարստացումներից, թե՛ բանակից, թե՛ գեներալներից, թե՛ հայաստանցիներից և թե՛ արցախցիներից… բայց այդ ամենին, արդյունքում, մեծ իմաստով մեկ անուն էր տրվում ՝ ԳԱՂՋ մթնոլորտ, որովհետև խոսք էր խոսում էին, զրույց էր […]

Մետրոպոլիտենը վերսկսել է բնականոն աշխատանքը

Այսօր առավոտյան՝ ժամը 06:00-ից Կ. Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը չէր գործում, քանի որ մեքենավարները հրաժարվել էին դուրս գալ աշխատանքի: Վերջիններս պահանջում են աշխատավարձի բարձրացում: Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ մետրոպոլիտենի տնօրինության և աշխատանքի դուրս չեկած մեքենավարների միջև բանակցությունների արդյունքում մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը 09:30-ից վերականգնվել է: «Պատճառված անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը», – նշվում է […]

Համակարգված թալանում են զբոսաշրջիկներին. Իրավունք

«Մինչ իշխանությունը վերամբարձ հայտարարություններ է անում զբոսաշրջությանը զարկ տալու մասին, «Իրավունքը» բազմաթիվ ահազանգեր է ստանում այս օրերին Հայաստան այցելած զբոսաշրջիկներից ու սփյուռքահայերից, որ բառի բուն իմաստով իրենց թալանում են: Իհարկե, առաջին հերթին բողոքները տաքսիստ-զբոսաշրջիկ անվերջանալի «պատերազմի» մասին է, որտեղ վարորդներն ուղղակի թիվ են «կրակում»: Սա թերեւս զբոսաշրջիկներից վրա թողնում է կիրառված «բայրաքթարի» ազդեցություն, որից օդը […]

Տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է, գյուղատնտեսությունը՝ անկում ապրել. «Ժողովուրդ»

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 11.8 տոկոսով. սա այս տարվա հունվար-հունիս ամիսների տվյալն է՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, որը հրապարակել է ՀՀ վիճակագրական կոմիտեն: Բայց, սրան զուգահեռ, նկատենք, որ գյուղատնտեսության ոլորտում է լուրջ անկում արձանագրվել, այն էլ՝ 5.5 տոկոսի չափով: Ընդ որում՝ հիմնական անկումն արձանագրվել է բուսաբուծության, անասնաբուծության ոլորտներում: Բայց, արի ու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՀունիսիՕգոստոսի