13 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 2022

Թուրքիայի հատուկ ներկայացուցիչն այցելել է հայ-թուրքական սահման

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչն իր աշխատանքային թիմով հուլիսի 24-ին այցելել է Կարս, հայտնում է ermenihaber-ը։ Նա Կարսի Աքյաքա շրջանում այցելել է հայ-թուրքական սահմանի Դողուքափը կոչվող անցակետ, ապա շրջայց արել Անիի ավերակներում: Կարսում Սերդար Քըլըչն այցելել է նաև Պանրի թանգարան ու ռազմական թանգարան: Տեղական «GazeteKars» լրատվամիջոցի տարածած տեղեկության համաձայն՝ Քըլըչը Կարսում ունեցել […]

Հայաստանի տնտեսությունը շարունակում է իր վստահ աճը. Վահան Քերոբյան

Հայաստանի տնտեսությունը շարունակում է իր վստահ աճը՝ հունիսին արագանալով մինչև տնտեսական ակտիվության 118.5% ցուցանիշի, այս մասին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: «Ամենաուրախալին արդյունաբերության 119% ցուցանիշն է, որը հանքարդյունաբերության ոլորտի նվազման ֆոնին նշանակում է մշակող արդյունաբերության զգալի աճ», – Facebook-ում գրել է նախարարը:    

Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 965 նոր դեպք

Հուլիսի 18-24-ը Հայաստանում իրականացվել է 6158 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսի 965 նոր դեպք, առողջացել է 547 քաղաքացի, արձանագրվել է մահվան 7 դեպք: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարւթյունից։   Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 425 365 դեպք, որոնցից 413 901-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 1 144 պացիենտ:   Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան […]

«Որևէ բացատրություն չկա, երբ 30-անց սեռահասուն բուղան ջրային ավտոմատով Երևանի փողոցներում անձնուրաց հարձակվում է անծանոթ մարդկանց վրա»

Վահե Հովհաննիսյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․ «Ո՛չ կրոնական, ո՛չ աշխարհիկ որևէ բացատրություն չկա, երբ 30-անց սեռահասուն բուղան ջրային ավտոմատով Երևանի փողոցներում անձնուրաց հարձակվում է անծանոթ մարդկանց վրա։ Ամիսներ առաջ նրա տարեկիցներն իսկական խրամատներում, իսկական ավտոմատներով կռվում-զոհվում էին։ Ինքը Երևանի փողոցներում ջուր է խաղում։ Աղավնոյում՝ գետի ափին Վարդավառը կյանքի տոն է ու ապրելու վճռականության ցուցադրություն, […]

«Նույնիսկ Քիմ Քարդաշյանից էին կարծիք հարցրել․ հումորները շատ լավն էին»․ Հրաչյա Սարգսյան

Երևանի քաղաքապետարանում խորհրդակցությունների ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը անդրադարձել է իր այն հայտարարությանը, որ այսուհետ առավոտյան 07:00 -ից յուրաքանչյուր ժամը մեկ Երևանի քաղաքապետարանի աշտարակային ժամացույցից լսվող երաժշտությունն կհնչի միաժամանակ 12 վարչական շրջաններում՝ նշելով, որ լայն արձագանք է գտել հանրության շրջանում։   «Անկեղծ, ես չէի պատկերացնում, որ այդպիսի մեծ իրադարձություն է լինելու, ուրախալի է, որ երևանաբնակները և […]

Ցավոք անդրեասղուկասյանանմաններ էլի կան մեր երկրում. Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Անդրեասղուկասյան կոչվող ոմն մեկը, վերջերս politik.am կայքին տրված հարցազրույցում իրեն հատուկ անբարո ցինիզմով է մեկնաբանել Սերժ Սարգսյանի վարած արտաքին քաղաքականության մի հատվածը: Սույն կենդանին, իրեն բացարձակ էշի տեղ դրած, իբրև թե անդրադարձել է Հայաստանի վարած հավասարակշռված, բազմավեկտոր քաղաքականությանը: Նշեմ, որ տգիտության ու ողորմելիության աստիճանի հասնող վերլուծությունը ոչ մի […]

Պատերազմը նույնիսկ դաս չդարձավ․ Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Սահմանային համայնքներ կատարած այցերս ցույց են տալիս, որ նույնիսկ տեղում ապրողների մի մասը լավ չի պատկերացնում, թե ինչի են ընդունակ ադրբեջանցիները և ինչ կարող է լինել փխրուն խաղաղության պայմաններում։ Խոսքս հատկապես վերաբերվում է 44-օրյա պատերազմից հետո, Ադրբեջանին հանձնված Քաշաթաղի ու Քարվաճառի շրջաններից հետո, Ադրբեջանին սահմանակից դարձած բնակավայրերին։ Այդ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՀունիսիՕգոստոսի