09 Դեկտեմբերի, Saturday, 2023
KFC

«Հիմա էլ որոշել են Ջերմուկն ապականել». Էդգար Ղազարյան

Nikol-4

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հիմա էլ որոշել են Ջերմուկն ապականել․․․

 

Պատերազմից առաջ, Ամուլսարի հանքը բացելու և Ջերմուկ քաղաքն ապականելու ծրագրով Ջերմուկի փողոցներում թափառող և մարդկանց բնակարանները ներխուժող պատուհասը, պատերազմի ժամանակ մի քանի տասնյակ ջերմուկցի երիտասարդների կյանքը խորտակելուց հետո, երբեմնի միջազգային զբոսաշրջային կենտրոն հանդիսացող քաղաքը վերածել է սահմանամերձ զորանոցի` շուրջ 40 անգամ բարձրացրել անշարժ գույքի հարկը քաղաքում, իսկ հիմա իր հանգիստն է վայելում այն հյուրանոցում, որը մինչև իր իշխանության գալը, հանդես էր գալիս աշխարհահռչակ Hyatt բրենդի տակ։

Սա, հավանաբար, Ջերմուկ է գնացել ոչ միայն «նախկինների» օրոք կառուցված վայելքներից օգտվելու, այլև Ջերմուկով անցնելիք Քարվաճառ-Նախիջևան ճանապարհի կառուցման ընթացքին հետևելու նպատակով։

 

Չի բացառվում, որ իր հանգիստը վայելելուց հետո, հայտարարի, որ Ջերմուկն ադրբեջանական քաղաք է, որտեղ պետք է վերադառնան այն ադրբեջանցիները, ովքեր այնտեղ ապրել են խորհրդային իշխանության տարիներին։

 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ