22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 2022

«Այդ օրը եկել է… Վարպետ…»․ Կարին Տոնոյան

Կարին Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երեկ կարդում եմ՝ Թուրքիայի հայկական կազմակերպությունները դրական են գնահատել հայ- թուրքական հարաբերությունների կարգավորմանը ուղղված քայլերը… Կներեք, իսկ Թուրքիայից քանի՞ հայ է մասնակցել պատերազմին, որ մեր զավակների արյան գնով ուզում է իր տեղն ամրացնի Թուրքիայում և դեռ իրենց էլ իրավունք են վերապահում կարծիք հայտնելու… խնդրում եմ, ով գիտե, պատասխանի… […]

Ալիևն ու Կլաարը քննարկել են Ադրբեջանի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը, խաղաղության պայմանագրի ստորագրումը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին։ Կլաարն Ալիևին է փոխանցել Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի ողջույնները։ Ալիևը շնորհակալություն է հայտնել ու խնդրել է ողջույններ փոխանցել Շառլ Միշելին։ «Հանդիպմանը մտքերի լայն փոխանակություն է տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, խաղաղության պայմանագրի ստորագրման, հաղորդակցությունների բացման, Ադրբեջանի առջև ծառացած […]

Կանխիկի սահմանափակումը ստվերը չի կրճատելու, այլ՝ լրացուցիչ գլխացավանք է դառնալու․ տնտեսագետ

Հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքը, որը 300 հազար ՀՀ դրամը գերազանցող գործարքները պարտադրում է իրականացնել անկանխիկ, իսկ առանձին գործարքների դեպքում սահմանվել են ավելի փոքր սահմանաչափեր։ Ըստ տնտեսագետ, ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ Կառլեն Խաչատրյանի՝ կանխիկի սահմանափակումը ստվերը չի կրճատելու, ընդհակառակը, լրացուցիչ գլխացավանք է դառնալու: «Օրինակ՝ գրավատները […]

Հայաստանի նոր լիդերությունը հայ ժողովրդին պետք է ներկայացնի համատեղ ապագայի պրոյեկտ. Վահե Հովհաննիսյան

Երասխահունցին ասում է. «Պարոն վարչապետ, դուք մեզ դժոխքից եք փրկել», համագյուղացիներից էլ լսվում են ծափահարություններ։ Հայ ժողովրդի մի զգալի մասն ասում է լրիվ հակառակը՝ «դու մեզ դժոխքի մեջ գցեցիր»։ Մեր չլուծվող մեծ խնդիրը սա է՝ ծայրահեղ հակադիր կարծիքներով հասարակություն։ Նիկոլը խնդրի առանցքն է, բայց ոչ՝ բուն խնդիրը։ Մենք պետք է հասկանանք՝ ինչպե՞ս ենք նման անտագոնիզմի   […]

ՔՊ-ն ընդդիմության հարցով որոշում չի կայացնի. «Հրապարակ»

«Երեկ օրենքի պահանջով ԱԺ խորհրդի արտահերթ նիստ գումարվեց, որի օրակարգում ընդդիմադիր 33 պատգամավորներին մանդատից զրկելու հարցն էր դրված։ ՔՊ-ական մեծամասնությունը պետք է որոշեր՝ ընդդիմադիրներին մանդատից զրկելու հարցով դիմե՞լ Սահմանադրական դատարան, թե՞ ոչ։ Օրենքը պահանջում է, որ նիստին ներկայանան այն պատգամավորները, որոնց հարցը քննվելու է, եթե չեն ներկայանում, նիստը հետաձգվում է մեկ շաբաթով, ապա երկրորդ անգամ […]

ՔՊ-ականները Մեղրիում փարթի են արել. «Հրապարակ»

 «Անցած շաբաթ-կիրակի օրերին Սյունիքի մարզ այցելած ՔՊ-ականներն այնպիսի փարթի են արել Մեղրի համայնքում, որի մասին մինչ օրս մարզում խոսում են։ Մասնավորապես, ականատեսները պատմում են, որ ՔՊ-ական պատգամավորներ Վահագն Ալեքսանյանն ու Արմեն Խաչատրյանն այնքան են գինովցել «Մերսի» սրճարանում, որ անհանգստացրել են կողքի սեղանների այցելուներին, մոտեցել-կենացներ են ասել, տափակ հումորներ արել։ Մինչեւ որ այցելուները սրճարանի ղեկավարությանը դժգոհել […]

Ով է ԳՇ պետ նշանակված Ասրյանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ԶՈւ գլխավոր շտաբի արդեն նախկին պետ Օնիկ Գասպարյանին միացած մյուս բարձրաստիճան պաշտոնյաների մասով Պաշտպանության նախարարությունում գործընթաց է սկսվել: Օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ պաշտպանության նախարարության ղեկավար կազմն իր մոտ է հրավիրում Գասպարյանի հայտարարությանը միացած բարձրաստիճան զինվորականներին, փորձում շահագրգռել նրանց՝ տարբեր առաջարկություններ հնչեցնելով: Եւ ՀՀ ՊՆ գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը, որը երեկ նշանակվեց ԳՇ պետ, […]

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ է նշանակվել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը, հրամանագիր է ստորագրել Էդվարդ Ասրյանին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ նշանակելու մասին։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 155-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, Էդվարդ Ասրյանին նշանակել […]

Փաշինյանի աշխատակազմը հյուրերին տարել է «Փարավոն» ժամանցի կենտրոն. ծախսել են 7.5 միլիոն դրամ

168.am-ը գրում է․ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը 7.5 միլիոն դրամի մեկ անձից գնում է կատարել Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Փարավոն» ժամանցի և հանգստի կենտրոնում։   Փաշինյանի աշխատակազմը 59 անձի համար այդ կենտրոնում ծախսել է  7.5 միլիոն դրամ։ Մասնավորապես, խոսքը վերաբերում է  վարչապետի աշխատակազմի և «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ի («Փարավոն» ժամանցի և հանգստի կենտրոն) միջև հուլիսի 7-ին կնքած […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՀունիսիՕգոստոսի

Ամենաընթերցված