Մենք շատ արագ հասնելու ենք մեր առջև դրված խնդրին, այն է՝ Նիկոլ Փաշինյանի հեռացմանը՝ բացառապես քաղաքացիական անհնազանդության ակցիաներով: Քայլերթի ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը՝ հավելելով, որ այնուհետև անցնելու են ՀՀ-ի և Արցախի վերականգնմանը: «Որքան էլ մեր նկատմամբ փորձեն ուժ կիրառել, մեդիադաշտում կեղծ տեղեկություններ մեր մասին տարածել, […]
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Հայաստանում ներքաղաքական իրավիճակի լարում ու ճգնաժամ չի տեսնում։ «Այն ուժերը, որ ընտրությունների ժամանակ պարտվեցին, հիմա փորձում են նույն դերակատարներով, նույն ասելիքով ու նույն ագրեսիայով ալիք բարձրացնել, իրենք իրենց ոգևորում են, որ ամեն ինչ լավ է ստացվում. Ակնհայտ է՝ մեր քաղաքացիներն իրենց ընտրությունն արել են», – Ազգային ժողովում լրագրողներին ասաց նա։ […]
Երիտասարդ ցուցարարներն այսօր առավոտից ակտիվ իրազեկման ակցիաներ են իրականացնում բուհերում՝ ուսանողներին հորդորելով միանալ դասադուլին և ընդդիմության հայտարարած շարժմանը: Ցուցարարները Գեղարվեստի պետական ակդեմիայի մուտքի մոտ տեղակայեցին ՀՀ-ի և Արցախի դրոշները, ինչպես նաև գրություններով պաստառներ և գունավոր ծուխ արձակեցին: «Ուսանող ոտքի» ակցիա իրականացնող երիտասարդները նաև վանկարկումներով շրջեցին բուհում, կոչ արեցին բոլորին միանալ, թեև բուհն ըստ էության […]