23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 2022

«Ամեն ինչ ասված է․ հիմա այլևս սպառված է բանավեճի ֆորմատը»․ Սեյրան Օհանյանը՝ Պետրոս Ղազարյանի հրավերի մասին

Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ի պատասխան Հանրային հեռուստաընկերության մեկնաբան Պետրոս Ղազարյանի հրավերի՝ բանավիճելու ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի հետ՝ հայտնում եմ, որ ամեն ինչ ասված է․ հասարակությունը գիտի թե ՛ իշխանության, թե ՛ ընդդիմության մոտեցումները, ընդդիմադիր խմբակցությունները հրաժարականի հանրային պահանջ են ներկայացրել Նիկոլ Փաշինյանին, եւ հիմա այլեւս սպառված է բանավեճի ֆորմատը։   […]

Ոստիկանությունը խոշոր խմբերով` մեծ ագրեսիվությամբ, միանում է երթի մասնակիցներին. Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ոստիկանությունը խոշոր խմբերով միանում է երթի մասնակիցներին?? Այսօրվա բողոքի ակցիաները ուղեկցվում էր ոստիկանների մեծ ագրեսիվությամբ։ Ակնհայտ է, որ կան ոստիկանները, ովքեր բառիս բուն իմաստով հաճույք են ստանում կոշտ միջոցներ գործադրելուց. նրանց հետ նույնիսկ փոքր առնչությունը զզվանք է առաջացնում, որովհետև գործում են ոչ թե օրենքով, այլ քաղաքական ցուցումներով։  

«Փաստերը, փաստաթղթերը բացառապես ձեր դեմ են, սրիկաներ». Արմեն Աշոտյանը՝ իշխանություններին

«Հասկանալի է, չէ՞, ինչ կարելի է մտածել կենսաբանական իմաստով տղամարդու մասին, ով իրականում իր ժողովրդից պաշտպանվում էր երեկ հազարավոր ոստիկաններով, սպեցնազի զորքերով, հատուկ տեխնիկայով, օլիգարխների ախրաննիկներով, իսկ դահլիճի ներսում ընդդիմությունից պաշտպանվում էր սեփական ախրաննիկներով, հասկանո՞ւմ եք»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով երեկ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի հարցուպատասխանի ժամանակ խորհրդարանում և հարակից տարածքում […]

Զորքով շրջապատված իշխանություն ու վախի դոմինացիայով կառավարում չի լինում. դա ուղղակի հնարավոր չէ․ Վահե Հովհաննիսյան

1. Մեծաթիվ զորքով շրջապատված վարչապետ. միայն այդպես է նա այլևս աշխատում, տեղաշարժվում, մտածում, որոշումներ կայացնում և այլն։ Սա շատ բարդ վիճակ է, սա նորմալ չէ. վախի գործոնը կառավարման վերնախավում դառնում է դոմինանտ։ 2. Նիկոլին հաջողվում է վախի և այլ գործոններով կոնսոլիդացնել ԱԺ մեծամասնությանը։ Նրան հաջողվել է ապահովել հոգեբանական դոմինացիա և, ըստ պահանջի, ստանալ ցանկացած աստիճանի […]

«Ոստիկանության մի խումբ ղեկավար ծառայողներ խայտառակում են համակարգը…»․ Ամրամ Մակինյանը հաղորդում է ներկայացնելու հանցագործության մասին

Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ոստիկանության մի խումբ ղեկավար ծառայողներ խայտառակում են համակարգը…  ցեմենտատարի վարորդին կանգնեցնում են, ասում, որ ղեկավարությունը հանձնարարել է մեքենան տեղափոխել ոստիկանության զորքերի զորամաս, իսկ վարորդին էլ բերման ենթարկել ոստիկանության բաժին: Իմ հարցին, թե ի՞նչ իրավախախտում է կատարել վարորդը և ի՞նչ հիմքով են բերման ենթարկում, անկեղծ պատասխանում են, որ չգիտեն, […]

Ոստիկանները բերման են ենթարկել Յուրի Խաչատուրովի որդուն (Տեսանյութ)

Մի խումբ երիտասարդներ՝ այդ թվում Յուրի Խաչատուրովի որդի, 44-օրյա պատերազմի մասնակից Իգոր Խաչատուրովը, ինքնակազմակերպվել և անհնազանդության ակցիա են իրականացրել Մյասնիկյան պողոտայում՝ փակելով ճանապարհը։ ճանապարհը։    Վարորդները հիմնականում համբերատար սպասեցին, իսկ դժգոհող վարորդներին երիտասարդները բացատրեցին, որ դա անում են բոլորի համար։ Երիտասարդների՝ «առանց թուրքի Հայաստան, «Նիկոլ դավաճան» վանկարկումներին վարորդներն արձագանքում էին ազդանշաններով, գրում է «Փաստինֆո»-ն։ Րոպեներ […]

Պատրաստ եմ բանավիճել գեներալներ Սեյրան Օհանյանի և Արթուր Վանեցյանի հետ. Հայկ Կոնջորյան

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.   «Պետրոս Ղազարյանը ինձ և Հայաստան խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին հրավիրել է բանավեճի՝ հանրային եթերում։ Ես համաձայն եմ բանավիճել՝ բաց և հրապարակային, ուղիղ եթերով կամ ցանկացած այլ ֆորմատով։   Ավելին, ես պատրաստ եմ բանավիճել միաժամանակ՝ գեներալներ Սեյրան Օհանյանի և Արթուր Վանեցյանի հետ։ […]

Հայաստանն Ադրբեջանի հինգ կետանոց առաջարկին պատասխանել է վեց կետով. Արմեն Գրիգորյան

Խաղաղության պայմանագրի օրակարգի հարցերից մեկը միմյանց սուվերենության ճանաչելու մասին է, այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Մենք նշում ենք, որ դեռևս 1992 թվականին Հայաստանն ու Ադրբեջանը ԱՊՀ շրջանակում ճանաչել են միմյանց սուվերեն տարածքերն ու ինքնիշխանությունը, բայց գիտեք նաև, որ հետագայում այլ զարգացումներ են եղել», – ասաց նա։ Արմեն Գրիգորյանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ԱպրիլիՀունիսի

Ամենաընթերցված