Ես քաղաքական խրամատը չեմ լքելու, ես խրամատ լքող չեմ: Այս մասին, այսօր՝ մարտի 18-ին, դատարանի շենքի դիմաց իր աջակիցների առջեւ ելույթ ունենալիս նշեց ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ ղեկավարն Սերժ Սարգսյանը: Նա, մասնավորապես, նշեց,. «Այս երեք տարիների ընթացքում մենք նաեւ կուսակցական կորուստներ ունեցանք, բայց նաեւ կոփվեցինք, մեր շարքերը բյուրեղացան եւ մենք այսօր եւս ունենք պրոֆեսիոնալ եւ […]
Դատարանի շենքի մոտ հավաքվել են հազարավոր մարդիկ՝ աջակցություն հայտնելու Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին:
NEWS.am-ը գրում է․ «Եթե այստեղ դատարանի որոշման կատարման խնդիր կա, ապա պաշտոնատար անձի կողմից դատական ակտը չկատարելը հանգեցնում է մինչեւ քրեական պատասխանատվության։ Այս մասին այսօր՝ մարտի 18-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի փաստաբան Արթուր Հովհաննիսյանը։ Հիշեցնենք, որ երեկ Վարչական դատարանը բավարարել է պաշտպանական կողմի միջնորդությունը հայցի ապահովման միջոց կիրառելու մասին, եւ հետայսու Օնիկ […]
Մարտի 19-ին՝ ժամը 11:30-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի մշակութաբան, արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Գինոսյանը: ԹԵՄԱ՝ Շուշիում «Կանաչ ժամ» եկեղեցին հավասարեցվել է հողին. Արցախի հոգևոր ժառանգության ճակատագիրը. արցախյան պատեզմից հետո Արցախի և Հայաստանի սահմանների անվտանգությունը: Մարտի 19-ին՝ ժամը 12:30-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի Հայ ազգային ճակատ կազմակերպության ղեկավար, ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը: ԹԵՄԱ՝ ներքաղաքական զարգացումներ. արտահերթ […]
«Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ ղեկավար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում անդրադառնում է Օնիկ Գասպարյանի աշխատանից ազատման վերաբերյալ վարչապետի աշխատակազմի տարածած մեկնաբանությանը։ Գրառումը՝ ստորև․ «Վարչապետի աշխատակազմի «իրավաբաններին» ու դավաճան ղեկավարին ասեք մի բուռ իրենց հանձնած հողերից ուտեն ու …. ու վերանան իրավագիտության ոլորտից ու երկրից: Անսպառ տգետներ, որոնց մեկնաբանությունները իրենցից ներկայացնում են բթամտության, ցինիզմի և […]
Արտահերթ ընտրությունների օրվա հետ կապված որոշումը կհրապարակվի այսօր կամ վաղը Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ իշխանությունն առաջիկայում պատրաստվում է արտահերթ ընտրությունների գնալ։ «Այսօր, վաղը, կարծում եմ, որոշումը կհրապարակվի օրվա հետ կապված», – ասել է նա։
Մինչ կառավարությունը դատարաների վրա ազդելու մասին իր հերթական հայտարարությունն է անում՝ նշելով, թե ՀՀ նախագահի հրամանագիրն ուժի մեջ է իրավունքի ուժով, և դատարանը չի կարող գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին վերականգնել ԶՈւ Գլխավոր շտաբի պետի պաշտոնում, ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը այսօր՝ մարտի 18-ի առավոտյան 8։30-ից իր աշխատասենյակում է և բնականոն աշխատանքային ռիթմի է անցել ԳՇ պետի կարգավիճակում։ […]
Քրիստոնեական եկեղեցիների ազգային խորհուրդը (NCC) կոչ է արել Միացյալ Նահանգներին անհապաղ օգնություն տրամադրել Արցախի այն բնակիչներին, ովքեր ստիպված են եղել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծված վերջին պատերազմի հետևանքով լքել իրենց տները: Այս մասին նշվում է խորհրդի տարածած հաղորդագրության մեջ: «Մենք հորդորում ենք Միացյալ Նահանգներին ակտիվորեն բանակցություններ վարել՝ վերադարձնելու հայ զինվորներին ու քաղաքացիական անձանց, ովքեր 2020 […]