23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մարտի 30, 2021

Փաշինյանին աղուհացով դիմավորած գյուղապետը ՊԵԿ նախագահի հայրն է

Արմավիրի մարզի Ալաշկերտ համայնքի ղեկավար Կարեն Հովհաննիսյանը Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանի հայրն է: 168-ը գրել է, որ որդու պաշտոնով պայմանավորված՝ համայնքի ղեկավարը ջանք ու եռանդ չէր խնայել հնարավորինս շատ մարդ մոբիլիզացնել Փաշինյանի հետ հանդիպման համար:

Վարչապետի կյանքն ու աթոռը նույնացան և ստիպեցին, որ նա իր վերջին ուժերով կառչի այդ աթոռից

Սոցիոլոգիական ընկերություններից մեկը 2018 թվականի ամռանը հարցում էր անցկացրել և արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանի ռեյտինգը 98 տոկոս է։ Դրանից ընդամենը երկուսուկես տարի անց 98 տոկոսից միայն հուշերն են մնացել, լավագույն դեպքում՝ 28-30 տոկոսի տեսքով։ Պատմաբաններն ապագայում, կարծում եմ, կուսումնասիրեն Նիկոլ Փաշինյանի ֆենոմենը և կփորձեն հասկանալ, թե ինչպես կարելի է երկու տարում այդ անսահման սերն ու […]

Մանդատի հեռանկարը խենթացրել է Արամ Սարգսյանին․ Իրավունք

Առանց այդ էլ սուր ներքաղաքական իրավիճակն առավել սրվել է հունիսի 20-ին կայանալիք արտահերթ ընտրու­թյունների պատճառով: Արամ Զավենի Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունը, որն ամիսներ առաջ ՀԱԿ-ի, մասնավորա­պես, ԼՏՊ-ի արևով էր երդվում, հիմա անում է ճիշտ հակառակը: Պարզվում է ԱԺ մտնելու ցանկությունն Արամ Զավենիչին ևս խենթացրել է: Մեր տեղեկություններով՝ օրեր առաջ վերջինս հանդիպել է ՀՀ-ում վարչապետ աշխատող Նիկոլի […]

ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը երբևիցե չի թաքցրել և չի թաքցնում, որ իշխանության գալուց հետո ինքն ուղղակիորեն գործեր է սարքում, գործեր է կարում․Փաստ

ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի հետ կապված ՍԴ հայտնի որոշման առնչությամբ գրեթե բոլորն էլ վստահ էին, որ Նիկոլ Փաշինյանը չի թաքցնի իր զայրույթն ու դժգոհությունը և անպայման կարտահայտվի: Եվ ահա, Արմավիրի մարզում նա ասել է, թե «որոշումը մի հատ պիտի կարդանք, տեսնենք՝ մեջն ինչ է գրված, որ հետագայի վերաբերյալ կայացնենք որոշումներ»: Շատերի համոզմամբ, այս հայտարարությամբ […]

Նախընտրական զավեշտ եւ պաշտոնեական դիրքի չարաշահում․ Ժողովուրդ

Չնայած արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը դեռ չի մեկնարկել, սակայն իշխանությունը լայն թափով սկսել է այն: Կիրակի օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր թիմի հետ միասին Արմավիրի մարզում էր: Սակայն ուշագրավ է, որ այցի ժամանակ Փաշինյանն ու իր թիմը ոչ միայն վարչական ռեսուրս են կիրառել, այլ նաեւ նպաստում են կորոնավիրուսի թվի աճին: Զավեշտալի է, որ Արմավիրի […]

Տիեզերական մակարդակի ստեր։ Հայաստանն արդեն երեք տարի ապրում է խելագարության կանխավարկածով․ 168 Ժամ

Իշխանությունը կարող է լինել լավը կամ վատը, արդյունավետ կամ անարդյունավետ, ազնիվ կամ կոռումպացված․․․ Բոլոր թվարկված և էլի շատ այլ որակներ կրող ցանկացած իշխանություն, սակայն, եթե խոսքը հարաբերականորեն նորմալ իշխանության մասին է, առաջնորդվում է մեղսունակության կանխավարկածով։ Այսինքն՝ իշխանությունը կարող է լինել շատ վատը, շատ անարդյունավետ, անգամ ապօրինի, բայց չլինել անմեղսունակ։ Հայաստանի ներկայիս իշխանության պարագայում, սակայն, գործում […]

Մոռանալ հազարավոր զոհերին։ Փաշինյանը գործարք է առաջարկում․ 168 Ժամ

Նիկոլ Փաշինյանի նախընտրական պլատֆորմը պարզ է ու պարզունակ․ Թուրքիայի և Ադրբեջանի հետ տնտեսական հարաբերությունների հաստատում, որպես դրա հետևանք՝ տնտեսության զարգացում և բարեկեցության աճ, փողի ավելացում, մի խոսքով։ Նիկոլ Փաշինյանը հասարակությանն առաջարկում է կրկին իրեն ընտրել՝ կյանքի բարելավման համար։ Նրա առաջարկը նույնն է, ինչ ընտրություններին մասնակցող բոլորի առաջարկը՝ մարդկանց կյանքի բարելավում։ Այն «փոքր» նրբությամբ, որ նա […]

Գյումրիում և գյուղերում աննկարագրելի ողբերգական վիճակ է, նույնիսկ երկրաշարժից հետո մարդկանց նման սոցիալական ծանր վիճակում չեմ տեսել. բարեգործական ՀԿ ղեկավար

Գյումրիում և գյուղերում աննկարագրելի ողբերգական վիճակ է, նույնիսկ երկրաշարժից հետո մարդկանց նման սոցիալական ծանր վիճակում չեմ տեսել. բարեգործական ՀԿ ղեկավար «Ինչպես և սպասվում էր եկավ ամենասարսափելին, թանկացումները,  աղքատությունը, գործազրկությունն և արտագաղթը, որոնք արդեն   հատում են ծայրահեղության սահմանը»,-գրել է «Շիրակ Կենտրոն» բարեգործական ՀԿ ղեկավար Վահան Թումասյանն, ով վառելափայտ և պարենամթերք է հասցնում կարիքավոր ընտանիքերին: «Առնվազն […]

5 աստղանի հյուրանոց, մայր ԲՈւՀ-ի տարածքում. Dejavu

Dejavu տելեգրամի ալիքի ձեռքի տակ է հայտնվել էսքիզային նախագծի մի տարբերակ, ըստ որի Խաչատուր Սուքիասյանին պատկանող ընկերություններից մեկը, համատեղ թուրքական հայտնի հյուրանոցների խմբի հետ, մեծ նախագիծ է պլանավորում իրականացնել ներկայիս Մայր ԲՈւՀ-ի(համալսարանի) տարածքում: Ըստ նախագծի, պլանավորվում է, 5 աստղանի մոտ 400 հյուրանոցային համարով համալիր և կից բնակելի էլիտար շենք: Էլիտար շենքի բնակիչները կկարողանան օգտվել հյուրանոցային համալիրի բոլոր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՓետրվարիԱպրիլի

Ամենաընթերցված