Ի պատասխան բազմաթիվ լրատվամիջոցների հարցումների՝ ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը հաստատում է ս.թ. մարտի 25-ին Հայաստանի և Արցախի նախկին նախագահների հանդիպման փաստը: Թե´ Արցախյան վերջին պատերազմի ընթացքում, թե՛ հետպատերազմյան ժամանակահատվածում Արցախի և Հայաստանի կենսական խնդիրներին վերաբերող առաջնահերթությունները ստեղծում են նման ձևաչափով պարբերական քննարկումների հրամայական։ ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանում մի վարկաբեկված մարդ կա, դա կապիտուլյանտն է, որ հայրենիք է տվել»։
Արցախի և Հայաստանի ներկա մտահոգիչ իրավիճակով պայմանավորված տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են Հայաստանի նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը: Այս մասին հայտնում է Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը:
Կառավարական շենքերի տարիքներին դարձյալ դիպուկահարներ են տեղակայված, որպեսզի ապահովեն Փաշինյանի մուտքը Կառավարության շենք:
168.am-ը գրում է. Այս րոպեներին Նիկոլ Փաշինյանը գտնվում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում: Իսկ թե ինչ իրավիճակ է տեղում յուրաքանչյուր գերատեսչությունում մինչև նրա այցը, կարող եք տեսնել ստորև բերված լուսանկարներում: Փաստորեն հատուկ վարժեցված շներով տարածքը տառացիորեն սանրում են և նոր վարչապետի աթոռը զբաղեցնող անձը կարողանում է համարձակվել գնալ ինչ-որ տեղ:
«Հայաստանը` որպես պետություն հիմա գոյություն չունի։ Նիկոլ Փաշինյանը քանդեց երկիրը։ Նա մի մարդ էր, որը պատերազմի սկզբից չէր ցանկանում, որ հայերը հաղթեն պատերազմը … պատերազմում զոհվեցին բոլոր ակտիվ քաղաքացիները, պատրիոտները. Եվ այդ պատճառով նա շարունակում է հիմա կառավարել։ Բայց ուղիղ 1000 հայրենասեր և վճռական հայեր տեղում կարող են իրավիճակը փոխել և հեռացնել նրան իշխանությունից»։ Արամ […]