23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մարտի 25, 2021

Օնիկ Գասպարյանի հայցը բավարարած դատավորի դեմ ճնշումները համակարգել է ԱԱԾ ներքին անվտանգության վարչության պետ Հրայր Ավետիսյանը

 «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի հայցադիմումը քննող դատավոր Մհեր Պետրոսյանին վերահսկելու, ճնշելու գործը հանձնարարվել է ԱԱԾ ներքին անվտանգության վարչության պետ Հրայր Ավետիսյանին։ Եւ հենց նա է մարտի 17-ին այցելել վարչական դատարան՝ հանդիպելու դատավորին, ում հրաժարվել էր ընդունել Մ.Պետրոսյանը։

«600 դոլարով զրահաբաճկոններ են գնվել, որոնք զինվորին չհասան». զոհված զինվորների ծնողները հաշվետվություն են պահանջում՝ ինչի վրա է մսխվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի 52 միլիարդը

 Փաշինյանի հանձնարարականով այդ գումարները մուտք են արվել կառավարության հաշվին և ծախսվել անհայտ նպատակներով։ Զոհված զինվորների հինգ տասնյակից ավելի ծնողներ հայտարարություն են տարածել՝ պահանջելով «Հայաստան» համահայկական հիմնադրամից ամենայն մանրամասնությամբ հաշվետու լինել, թե ինչ է եղել այդ 52 միլիարդի հետ, ինչպես նաև հիմնավոր փաստերով հերքել կամ հաստատել տեղեկությունը, որ այդ գումարից 4,5 միլիարդն ուղղվել է պահեստազորայինների համար […]

Հայաստանում մեկ օրում հաստատվել է վարակի 1257 դեպք, մահացել է ևս 24 մարդ

Կորոնավիրուսի թվերն աճում են. Հայաստանում մեկ օրում հաստատվել է վարակի 1257 դեպք, մահացել է ևս 24 մարդ ։ Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 4287 դեպք։ Վերակենդանացման բաժանմունքներում ազատ մահճակալներ չկան. 750 վարակակրի վիճակը գնահատվում է ծանր, 187-ինը՝ ծայրահեղ ծանր:

Գերիների հարցում իշխանության գործն ընդդիմությունն է անում․ 168 Ժամ

Փորձագիտական շրջանակները պարբերաբար նշում են, որ արտաքին քաղաքականությունը Հայաստանի գործող իշխանությունները կատարյալ ձախողել են, առավել ևս ռազմագերիների հարցով, կարծես, ընդհանրապես չեն զբաղվում: Օրերս հայտնի դարձավ դրա ևս մեկ ապացույց: Մասնավորաբար, համաշխարհային իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպությունը բավականին լուրջ ու կարևոր զեկույց էր հրապարակել և փաստաթղթավորված ներկայացրել, որ հայ ռազմագերիները Ադրբեջանում ենթարկվում են խոշտանգումների ու նվաստացումների։ […]

Ո՞վ կգլխավորի ՀՀԿ ցուցակը․ 168 Ժամ

ՀՀԿ-ում մի կողմից անորոշ վիճակ է՝ չգիտեն, թե ինչ ֆորմատով են մասնակցելու ընտրություններին, մյուս կողմից՝ նախապատրաստական աշխատանքներ են սկսել․ ակտիվացնում են տարածքային կառույցները, ՀՀԿ ցուցակներն են թարմացնում։ Մեզ ասացին, որ կուսակցությունը ճնշում է գործադրել ՀՀԿ նախագահի վրա, որ չմասնակցելու դեպքում իրենք լրիվ դուրս կմնան պրոցեսներից։ Եվ հիմնական հարցն այն է, թե ինչ ֆորմատով մասնակցեն պայքարին, […]

Ընտրությունները միայն մեկ հարցի պատասխան են տալու․ 168 Ժամ

Հունիսի 20-ին կայանալիք հնարավոր ընտրություններին ընդառաջ՝ ակտիվացել է Ընտրական օրենսգրքի պահպանման կամ փոփոխության հարցը, որն արհեստականորեն ուռճացվում է այն աստիճանի, որ որոշ ուժեր անգամ դրանով են պայմանավորում իրենց մասնակցությունը Երեկ էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ որոշում են կայացրել փոխել Ընտրական օրենսգիրքը և ընտրությունները կանցկացվեն ամբողջական համամասնական կարգով։ Ընտրական օրենսգիրքը, իհարկե, կարևոր է ընտրությունների բովանդակության ու […]

Աներձագը վստահ է՝ փեսան հաղթելու է․ Ժողովուրդ

««Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ «Իմ քայ­լը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հետ: Մենք փոր­ձել ենք իշխանական պատգամավո­րից պարգել, թե արդյոք հունիսի 20- ին հայտարարված արտահերթ խորհր­դարանական ընտրությունները կայանալո՞ւ են, թե ոչ, քանի որ, ըստ ընդդի­մության, սա իշխանությունների հեր­թական «բլեֆն» է: Հակոբյանը անդ­րադարձել է նաև Բաղրամյան պողո­տայում բողոքի ակցիա իրականաց­նող ընդդիմությանը, նրանց կատա­րած քայլերին ու իշխանությունների կողմից […]

Արցախի դահիճները։ Իշխանությունը լեզուն կուլ է տվել․ Փաստ

Պատերազմի ավարտից արդեն 5 ամիս է անցել, սակայն Արցախի հիմնախնդրի շուրջ կուտակված բազմաթիվ հարցեր ու հարցականներ կան, որոնք ոչ միայն չեն ստանում իրենց պատասխանները, այլև ավելի են խորանում ու չեն էլ բարձրաձայնվում։ Թվում է, թե այս օրերին ողջ երկիրը պետք է ապրեր Արցախյան հիմնախնդրի շուրջ անհանգստությունից ելնելով, բայց դրա փոխարեն, փաստը մնում է փաստ, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՓետրվարիԱպրիլի