23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մարտի 8, 2021

Ձեր իրավունքների բարձր պաշտպանությամբ են ամրանում պետության հիմքերը․ Արման Թաթոյան

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարտի 8-ի առթիվ: Ոըւղերձում ասվում է. «Սիրելի՛ կանայք, Ձեր նվիրումի ու հոգատարության, ձեր էության վառ գույների շնորհիվ է աշխարհը փոխվում, դառնում ավելի բարի ու լցվում համբերությամբ: Անգնահատելի է այն արժեքների հանդեպ ձեր դաստիարակությունը, որ ոգեշչում է արարելու ցանկությամբ, ողողում հայրենիքի ու ընտանիքի, պետության հանդեպ անձնուրաց […]

Ի՛նչն է շահեկան. «ցնցումներ ունենա՞լը», թե՞ այս շարունակական ճճլամորթը

Արմեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․   Գիտեմ, որ երկար եմ գրել… Բայց Ի՛նչն է շահեկան. «ցնցումներ ունենա՞լը», թե՞ այս շարունակական ճճլամորթը (առկա կոյաճահճի կրիտիկա) Ազնվորեն ու միանգամից պետք է նշեմ, որ ո՛չ «ցնցումների» գնալ-չգնալու տարբերակն է լիարժեք շահեկան, ո՛չ էլ, առավել ևս՝ այս շարունակական ճճլախեղդը: Բայց նախքան բուն ասելիքիս անցնելը, Արցախի բարբառի Դիլիջան-Շամշադինի […]

Արցախը դե ֆակտո կորցնելուց հետո, Փաշինյանի ձեռամբ մենք կանգնած ենք ոչ թե Պետությունը, այլ Հայաստանը կորցնելու ռեալ վտանգի առջև․ Խոսրով Հարությունյան

Խոսրով Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Գլխավոր Շտաբը պարտավոր է խորապես գիտակցել սեփական պատասխանատվությունը Հայրենիքն անվերականգնելի կորուստներից փրկելու գործում Թուրքիան և Ադրբեջանը արցախյան երկրորդ պատերազմից հետո ընկած ժամանակահատվածում անց են կացնում երկրորդ, զորամիավորումների և զինտեխնիկայի ներգրավման առումով բավականին ընդգրկուն, համատեղ զորավարժություններն, ընդ որում մեր սահմանների ուղղակի հարևանությամբ: Բնական հարց է առաջանում. բառացիորեն ամիսներ առաջ […]

Տերը Սուրբ Հոգու սփոփանքը պարգևի պատերազմի ծանր կորուստների միջով անցած մեր մայրերին ու քույրերին. Գարեգին Բ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Մարտի 8-ի՝ Կանանց տոնի առիթով․ «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու ջերմ բարեմաղթանքներն ենք բերում տիկնանց եւ օրիորդներին` մարտի 8-ի տոնական առիթով: Անփոխարինելի է կնոջ դերը ընտանիքի ամրության, քրիստոնեական արժեքներով եւ հայրենյաց ավանդներով մեր զավակներին կրթելու գործում։ Կանայք անձնուրաց նվիրումի, սիրո ու քնքշանքի […]

Զինծառայողների մարմինների որոնողական աշխատանքները չեղարկվել են մառախուղի և անբավարար տեսանելության պատճառով

ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր Արցախի հարավային թևում (Ադրբեջանի վերահսկողության տակ անցած շրջաններ) նախատեսված որոնողական աշխատանքները չեղարկվել են մառախուղի և անբավարար տեսանելության պատճառով: Նման դեպքում աշխատանքն արդյունք չի տալիս: Եթե եղանակային պայմանները թույլ տան՝ որոնումները կշարունակվեն վաղը: Նշենք, որ զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերվել է 1490 աճյուն:

Մինչև նոր բանակցողով Հայաստանը չներկայանա, գերիներին հետ չենք ստանա․ Անդրանիկ Թևանյան

Նիկոլ Փաշինյանի վարչապետ մնալու պարագայում պատերազմն ու հերթական պարտությունն անխուսափելի են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թևանյանը: «Ալիևի վերջին հայտարարությունը Զանգեզուրի մասով և թուրք–ադրբեջանական զորավարժությունները հիշեցնում են 2020–ի սեպտեմբերի 27–ից առաջ ունեցած նրա ագրեսիվ ելույթները և թուրք–ադրբեջանական համանման զորավարժությունները։ Ինչպես որ ՄԱԿ–ի ելույթով Ալիևն անոնս արեց պատերազմը, այնպես […]

Նաիրին հրաժարվեց գերի ընկնելուց, հեռախոսը փոխանցել է ընկերոջն ու ասել. «Ներիր, մամ, ես չկարողացա վերադառնալ»

Գորիսի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում գրառում է  կատարվել արցախյան պատերազմում զոհված 19-ամյա Նաիրի Ղուկասյանի մասին: «19-ամյա Նաիրի Ղուկասյանն էլ սրբադասվեց… նրա մասունքն էլ հինգ ամիս անց վերադարձավ, այսօր հանգրվանեց հայրենի քաղաքի պանթեոնում: Մեկ օրվա մեջ քաղաքն իր գիրկն առավ երեք անմահացած հերոսի մասունք: Լրիվ պատանի, բայց ինձ ցնցեց Նաիրիի ուշագրավ վարքը՝ զոհվելուց առաջ: Նաիրին վիրավոր էր, […]

Շուշին ու Արցախը ադրբեջանական անվանող կինը Խաչատուր Սուքիասյանի տան աշխատողն է. Mediaport

Mediaport-ը գրում է․ Մարտի 1-ին Նիկոլ Փաշինյանի հանրահավաքի մասնակից կինը, որը հայտարարում էր, թե «Շուշին իհարկե Ադրբեջանական է, Արցախն էլ է Ադրբեջանինը», Նիկոլ Փաշինյանի մերձավոր օլիգարխ Խաչատուր Սուքիասյանի (Գռզո) տան մաքրուհիներից է: Mediaport-ի աղբյուրի փոխանցմամբ, կնոջը շարքային քաղաքացու անվան տակ տարել էին հանրահավքի և հանձնարարել Փաշինյանին աջակցող հայտարարություն անել, որի ընթացքում, սակայն, նա սկանդալային մտքեր էր […]

Արցախի ՊԲ թվով 124 սպա հաջակցություն ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի ՝ հանդես են եկել հայտարարությամբ. Aravot.am

Արցախի ՊԲ թվով 124 սպա հաջակցություն ԶՈւ ԳՇ պետ, գեներալ֊գնդապետ Օնիկ Գասպարյանի ՝ հանդես են եկել հայտարարությամբ: Այս մասին հայտնում է Aravot.am-ը: «Մենք՝ արցախյան երկրորդ պատերազմի ներքոստորագրյալ մասնակից զինծառայողներս, քաղաքական հարցերում պահպանելով չեզոքություն, ելնելով ստեղծված ոչ կայուն իրավիճակից,խնդրում և միջնորդում ենք որպեսզի գեներալ֊գնդապետ Օ.Գասպարյանը շարունակի հայրենանվեր ծառայություն մատուցել Հայրենիքին ՀՀ ԶՈւ ԳՇ պետի պաշտոնում»,- նշվում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՓետրվարիԱպրիլի

Ամենաընթերցված