23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 2021

«Առանց Նիկոլ, Հայաստան»․ բողոքի ակցիա ԱԺ շենքի մոտ /Տեսանյութ/

«Առանց Նիկոլ, Հայաստան». այս պահին՝ ԱԺ շենքի դիմաց ընթանում է Հայրենիքի փրկության շարժման կազմակերպած ակցիան։ Խորհրդարանի շենքի դիմաց և շրջակայքում իշխանությունը ոստիկանական ուժեր է կուտակել։ Կառավարության նախաձեռնությամբ Ազգային ժողովը արտահերթ նիստ է հրավիրել, որի օրակարգում, ըստ բողոքավորների՝  ընդգրկված են հակապետական օրինագծեր: 

Իրանում հարբած ու հանդիպումը տապալած Վահան Քերոբյանը Հայաստան վերադառնալիս սկանդալ է սարքել օդանավակայանում․ Հրապարակ

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը 2 ամիս է, ինչ աշխատում է, բայց հասցրել է հայտնվել սկանդալների կիզակետում։ 168.am-ը գրեց, որ նա Իրանում հարբել է և հաջորդ օրը չի կարողացել մասնակցել նախանշված հանդիպմանը։ Ավելի ուշ Իրանում ՀՀ դեսպանությունը հաստատեց տապալված հանդիպման փաստը: Հիմա էլ պարզվում է՝ սա Իրան կատարած այցի միակ սկանդալը չի եղել։ Թերթի փոխանցմամբ՝ Իրանից […]

Իշխանությունը մտքափոխվել է. երբ կլինեն արտահերթ ընտրությունները. Հրապարակ

Հավանաբար, այս շաբաթ  կհրապարակվի նոր Ընտրական օրենսգրքի նախագիծը․ երեկ ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը։ Նրա պնդմամբ՝ նոր օրենսգրքում այլեւս չի լինի ռեյտինգային ընտրակարգը, եւ եթե խորհրդարանն ընդունի նախագիծը, ապա առաջիկա ընտրությունները կանցկացվեն համամասնական ընտրակարգով։ Ըստ ամենայնի, ԱԺ-ում ԸՕ նախագիծը կքվեարկվի ապրիլի վերջերին, քանի որ որոշել են լսել նաեւ Վենետիկի հանձնաժողովի կարծիքը, իսկ […]

Եւս մի օրինագիծ ընդդեմ ԶԼՄ-ների․ Ժողովուրդ

«Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորներ առաջարկում են «Զանգվածային լրատ­վության մասին» օրենքում փոփոխություններ կատարել՝ անանուն աղբյուրներին հղում անելն արգե­լելու նպատակով: Սակայն ուշագրավ է, որ ԶԼՄ-ների մասին նախագիծը Ազգային ժողովն իր պատմության մեջ առա­ջին անգամ առանց լրատվամիջոցների հետ քննարկելու է ներկայացնում: Երեկ լրատվամիջոցներն այս փոփոխությունների մասին իմացան հենց նախագծից: Այսպես երբեք չէր արվել, սա վտանգում է […]

Արայիկ Հարությունյանը գիտակցում է, որ Փաշինյանի իշխանության վախճանը մոտ է եւ ուզում է «թռնել»․ Հրապարակ

Արցախում խոսում են, որ նախագահ Արայիկ Հարությունյանի՝ վերջին շրջանի մոսկովյան հաճախակի այցերը մի նպատակ ունեն՝ ամրապնդել սեփական իշխանությունը եւ տարանջատվել Նիկոլ Փաշինյանից։ Նա, ըստ լավատեղյակների, գիտակցում է, որ Փաշինյանի իշխանության վախճանը մոտ է, եւ նախապես ուզում է ապահովագրել իրեն, «թռնել» հեղափոխական լիդերի նավից, որում հայտնվել էր 2018-ին՝ կրկին «թռնելով» նախկինների ճամբարից։ Ռուսաստանում, ըստ մեր աղբյուրի, […]

ՊԲ-ն հրապարակել է ևս 116 զոհված զինծառայողի անուն

ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված 116 զինծառայողի անուն․ Գրիգորյան Արթուր Վարդանի, ծնվ. 1985թ. Պահեստազորային Մարտիրոսյան Արթուր Ալեքսեյի, ծնվ. 1971թ. Պահեստազորային Բեկլարյան Արամ Ռաֆայելի, ծնվ. 1969թ. Ավետիսյան Լևոն Միսակի, ծնվ. 1995թ. Խաչատրյան Արմեն Ավետիսի, ծնվ. 1997թ. Հարությունյան Մասիս Արթուրի, ծնվ. 1996թ. Մհերյան Վոլոդյա Սանասարի, ծնվ. 1997թ. Մեսրոպյան Նարեկ Արմենի, ծնվ. 1989թ. Ղազարյան […]

Լելե Թեփե բարձունքը հայկական ուժերի ձեռքում ընդամենը 2-3 ժամ է եղել. տվել ենք մոտ 800 զոհ

168.am-ը գրել է․  2016 թվականին այսօրվա իշխանությունները, որոնք այն ժամանակ ընդդիմության կարգավիճակում էին, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հասցեին մեղադրանքներ էին հնչեցնում 2016թ․ Ապրիլյան քառօրյա պատերազմում մասնավորապես Վարազաթումբ (Լելե Թեփե) բարձունքը կորցնելու և հետ չվերցնելու համար: Սերժ Սարգսյանը Bloomberg-ին տված հարցազրույցում նշել էր. «Արդեն չորրորդ օրը, երբ հրադադարը հաստատվեց, ակնհայտ էր, որ ադրբեջանցիները որոշակի հաջողություն ունեցել […]

ԶԼՄ-ներին կարգելեն անանուն աղբյուրներին հղում կատարել

Իմ քայլը» խմբակցությունը օրենքի նախագիծ է մշակել, որում նախատեսվում են փոփոխություններ կատարել «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքում: Առաջարկվում է՝ արգելել անանուն աղբյուրներին հղում կատարելը: Նախագիծը մշակել են «Իմ քյալը» խմբակցության պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանը, Հայկ Կոնջորյանը, Համազասպ Դանիելյանը, Վահագն Հովակիմյանը, Թագուհի Ղազարյանը և Սարգիս Խանդանյանը: Առաջարկվող փոփոխությունների համաձայն՝ այն լրատվամիջոցները, որոնք իրենց գործունեությունն իրականացնում են համացանցի […]

Արտահերթ ընտրությունների հարցը` Փաշինյանի կողմից բլեֆ է. Է. Շարմազանով

“Իրավունքը” “Հայաստանի իրական քաղաքականություն” հաղորդման շրջանակներում զրուցել է ՀՀ ԱԺ նախկին փոխխոսնակ, ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի հետ: – Պրն. Շարմազանով, Դուք հայտարարել էիք, որ արտահերթ ընտրությունների դեպքում ՀՀԿ-ն չի պատրաստվում մասնակցել, բայց այդ հարցը հնարավոր է քննարկել, եթե իրենց կողմից վարչապետի պաշտոնին այլ թեկնածու առաջադրվի: Չե՞ք փոխել Ձեր դիրքորոշումը: Եթե ոչ` ապա  ՀՀԿ-ն պատրա՞ստ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
ՀունվարիՄարտի

Ամենաընթերցված